• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ամուսինների ասոցիացիայի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային բարեգործական տոնավաճառին

01 դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 1-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ամուսինների ասոցիացիայի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային բարեգործական տոնավաճառին։ Հայկական տաղավարում ներկայացված էին հայկական տարբեր ապրանքներ, այդ թվում՝ ավանդական խմիչքներ, քաղցրավենիք, հայկական չորացրած մրգեր, Տերյան մշակութային կենտրոնի կողմից ստեղծված ձեռարվեստի եզակի նմուշներ: Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում ելույթով հանդես եկավ Դիանա Հակոբյանի պարային համույթը՝ հյուրերին ներկայացնելով հայկական ժողովրդական պարեր։

Դեսպանության և չեխահայ նկարչուհի Տինա Պալուի համագործակցությամբ՝ տոնավաճառի լուռ աճուրդին նվիրաբերվեց նկարչուհու կտավը, որը նոր սեփականատիրոջը հանձնվեց անձամբ նկարչուհու կողմից:

Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին և իրենց ներդրումն ունեցան միջոցառման կազմակերպման գործում՝ Տերյան մշակութային կենտրոնին, Տինա Պալուին, Pomegranate հայկական ռեստորանին, Խուրմա ընտանեկան ձեռնարկությանը և Սարգսյանների ընտանիքին, Դինա Հակոբյանին, Նելլի Վիրաբյանին, Աննա Մակինյանին, Նազելի Ավետիսյան Նալբանդյանին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: