• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց «Վաղ քրիստոնեական շրջանի հայկական քանդակը բյուզանդական արվեստի համատեքստում» դասախոսությունների շարքի ամփոփիչ դասախոսությանը

22 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետում ներկա գտնվեց Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) հրավիրյալ պրոֆեսոր Զարուհի Հակոբյանի՝ «Վաղ քրիստոնեական շրջանի հայկական քանդակը բյուզանդական արվեստի համատեքստում» դասախոսությունների շարքի ամփոփիչ դասախոսությանը:

Դասախոսությունների շարքը կազմակերպվել է Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի և Չեխիայում ՀՀ դեսպանության միջև հաստատված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ համագործակցության ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության մասին իրազեկմանը:

Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց նաև Արվեստների ֆակուլտետի դեկան Իրենա Ռադովային՝ քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները։ Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել կապերի ամրապնդման և ակադեմիական փոխանակման նոր ուղիներ որոնելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: