• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադի ազատագրողներին նվիրված հուշահամալիրում մասնակցեց հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Բելգրադի ազատագրման 80-ամյակին

20 հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 20-ին Սերբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադի ազատագրողներին նվիրված հուշահամալիրում մասնակցեց հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Բելգրադի ազատագրման 80-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և մի շարք բարձրաստճան պաշտոնյաներ, Սերբիայում հավատարմագրված դեսպաններ և Բելգրադի բազմաթիվ բնակիչներ։

Դեսպան Աշոտ Հովակիմյանը և դեսպանության խորհրդական, Բելգրադի գրասենյակի ղեկավար Հայկ Խեմչյանը ծաղկեպսակ զետեղեցին Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հուշարձանին, իսկ այնուհետև՝ սերբական հայտնի քաղաքական գործիչ, մեր հայրենակից Արիս Մովսեսյանի ուղեկցությամբ՝ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին խորհրդային բանակի նահատակված հայազգի սպաներ՝ մայոր Մկրտիչ Լիլոյանի և կապիտան Հայրապետ Կարապետյանի գերեզմաններին։

Դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց նաև Սերբիայի Ազգային թատրոնում տեղի ունեցած հանդիսավոր նիստին, որտեղ հիմնական ելույթով հանդես եկավ Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Անա Բռնաբիչը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: