• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Լյուբլյանայում հանդիպումներ ունեցավ Սլովենիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարությունում

04 հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Լյուբլյանայում հանդիպումներ ունեցավ Սլովենիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Քաղաքական հարցերի տնօրինության գլխավոր տնօրեն Մատեյա Նորչիչ Շտամցարի, Բազմակողմ համագործակցության տնօրինության գլխավոր տնօրեն Բոժենա Ֆորշտնարիչ Բորոյեի և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության նորանշանակ պետ Անդրեա Պուրկարտ Մարտինեզի հետ:

Նույն օրը դեսպան Հովակիմյանին ընդունեցին Սլովենիայի Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրինության գլխավոր տնօրեն Ռոլանդ Ժելը և «Ֆինանսական ոլորտում գերազանցության կենտրոն» միջազգային կազմակերպության տնօրեն Յանա Ռեպանշեկը:

Դեսպան Հովակիմյանը ներկայացրեց Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա ակտիվացման և ընդլայնման, ներառյալ բարձրաստիճան այցերի կազմակերպման հեռանկարները, Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող զարգացումները, միջազգային հարթակներում համագործակցությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: