• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Խորվաթիայի ծովափնյա Բիոգրադ նա Մորու հանգստավայրի քաղաքապետ Իվան Կնեզի հրավերով, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց հայազգի ճարտարապետ, գործարար, բարերար Վահան Մելիք Կարագանյանի արձանի բացման հանդիսավոր արարողությանը

20 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 20-21-ին Խորվաթիայի ծովափնյա Բիոգրադ նա Մորու հանգստավայրի քաղաքապետ Իվան Կնեզի հրավերով, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց հայազգի ճարտարապետ, գործարար, բարերար Վահան Մելիք Կարագանյանի (1889-1977) արձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Ըստ հասանելի տեղեկությունների, Վահան Մելիք Կարագանյանը տեղափոխվեց Հարավսլավիա 1920-աններին, հիմնելով շինարարական կազմակերպություն, որն իրականացրեց Բիոգրադ նա Մորու քաղաքի հիվանդանոցի շինարարությունը: Կարագանյանը որոշում է բնակվել քաղաքում և զբաղվել նրա վերակառուցմամբ, երազելով այն դարձնել ,,հարավսլավական Նիցցա,,: Այդ նպատակով նա սկսում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, կառուցում քաղաքի ամենահեղինակավոր ՙՙԻլիրիա,, հյուրանոցը, իրականացնում շրջապատի ամբողջական էլեկտրիֆիկացում և այլն:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945թ. Հարավսլավիայի կոմունիստական իշխանությունները ձեռբակալեցին Կարագանյանին և բռնագրավվեցին նրա ողջ ունեցվածքը, դատապարտելով նրան 10 տարվա ազատազրկման և ուղղիչ աշխատանքների: Ազատվելով ճամբարից, նա տեղափոխվեց Բելգրադ, որտեղ վախճանվեց 1977թ.:

Սակայն Վահան Մելիք Կարագանյանի մասին հիշատակը այնքան վառ է պահպանվում քաղաքում, որ նրա արձանի տեղադրումը սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, դարձավ Բիոգրադ նա Մորու քաղաքի բոլոր բնակիչների տոնը:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և բացման ելույթներով հանդես եկան Խորվաթիայի տարածքային զարգացման և ԵՄ հիմնադրամների նախարար Շիմե Էրլիչը, Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Բիոգրադ նա Մորուի քաղաքապետ Իվան Կնեզը և քաղաքային խորհրդի նախագահ Իվանա Ստամիչարը: Խորվաթ դաշնակահարուհի Էվա Կիրխմայեր-Բիլիչը և սոպրանո Անտոնիա Ժարկովիչը կատարեցին Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության օրհներգները, ծրագրին մասնակցեցին բազմաթիվ երաժշտական և պարային համույթներ:

Հանդիսության նախօրեին, Բիոգրադ նա Մորուի քաղաքային թանգարանում բացվեց Խորվաթիայում բնակվող հայ տաղանդավոր արվեստագետ, Հայ-խորվաթական միության նախագահ Ալինա Գիշյանի խեցեգործության ցուցահանդեսը:

ՀՀ դեսպանն այցելեց նաև հարևանությամբ գտնվող Նին պատմական քաղաքը, որի հնագույն, նախառոմանյան (IX դար) Սուրբ Խաչի եկեղեցին, ըստ բազմաթիվ ուսումանսիրողների, կրում է հայ միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: