• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Պրահայի Ստրախովի վանքի պատմական սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը

19 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 19-ին Պրահայի Ստրախովի վանքի պատմական սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը: Միջոցառմանը ներկա էին Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալներ Յան Մարիանը և Էդուարդ Հուլիցիուսը, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Ժաչեկը, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների բազմաթիվ ղեկավարներ, Չեխիայի խորհրդարանի երկու պալատների անդամներ, գիտական, մշակութային, հասարակական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանը: Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, անվտանգային օրակարգային հարցերին, ընհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-չեխական երկկողմ հարաբերություններին:

Նախարարի տեղակալ Յան Մարիանը իր ելույթում ընդգծեց Հայաստան-Չեխիա ամուր և տոկուն երկկողմ հարաբերությունների հանգամանքը, վերահաստատեց Չեխիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ԵՄ հետ մերձեցման ՀՀ ջանքերին, ինչպես նաև Չեխիայի հավատարմությունը Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատմանը՝ հույս հայտնելով, որ ժողովրդավարական Հայաստանը տարածաշրջանում խաղաղ և բարգավաճ ապագայի բանալին է։

Ընդունելության սկզբում հայ տաղանդաշատ սոպրանո Վարինե Մկրտչյանի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Չեխիայի օրհներգերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: