• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Բռնոյի Յիրժի Մահենի քաղաքային գրադարանում կայացավ «Արյունից թանկ, կյանքից թանկ. Լեռնային Ղարաբաղի վտանգված ժառանգությունը» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը

03 հուլիսի, 2024

Հուլիսի 3-ին Բռնոյի Յիրժի Մահենի քաղաքային գրադարանում կայացավ «Արյունից թանկ, կյանքից թանկ. Լեռնային Ղարաբաղի վտանգված ժառանգությունը» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը, որը գործելու է մինչև սեպտեմբերի 1-ը, նվիրված է Լեռնային Ղարաբաղի վտանգված միջնադարյան մշակութային կոթողների պատմությանը՝ ինչպիսիք են Գանձասարը, Դադիվանքը, Վանքասարը, Գտչավանքը, Բռի Եղցին և Հանդաբերդը:

Միջոցառմանը ներկա չեխ ունկնդիրներին բացման խոսքով դիմեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, նշելով, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։ Ընդգծվեց Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցաբար ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունը՝ ԼՂ-ի հայկական հոգևոր մշակութային կենտրոնների պատմության, ինքնության և մշակութային հիշողության պաշտպանության համար: Ելույթ ունեցան նաև ցուցահանդեսի համակարգող Գայանե Հախվերդյանը և Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքային խմբի անդամները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի և Չեխիայում ՀՀ դեսպանության միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: