• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Հարավային Բոհեմիայի երկրամաս

19 փետրվարի, 2024

Փետրվարի 19-ին կայացավ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Հարավային Բոհեմիայի երկրամաս և հանդիպումն երկրամասի ղեկավար Մարտին Կուբայի հետ, որը ներկայացրեց երկրամասի նկարագիրը և տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները: Դեսպանը տեղեկացրեց հայ-չեխական փոխգործակցության երկկողմ օրակարգի, Հայաստանի ու Չեխիայի միջև միջտարածաշրջանային համագործակցության առկա փորձի, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Չեսկե Բուդեյովիցեի քաղաքապետ Դագմար Շկոդովա Պարմովայի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության ակտիվացման, քաղաքում հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունը:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Բոհումիլ Յիրոուշեկի հետ և վերջինիս ուղեկցությամբ շրջայց կատարեց համալսարանում: Հանդիպմանը մասնակցող արտաքին կապերի գծով պրոռեկտոր Ռադկա Զավոդսկան ներկայացրեց համալսարանի կառուցվածքային ու գործունեության ուղղությունների առանձնահատկությունները, հայաստանյան գործընկերների` Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2020-2023թթ. իրականացված դասավանդման/վերապատրաստման հնարավորության նախագծի, և 2023-2026թթ. Էրազմուս+ նույն ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ նախատեսվող նախագծի մանրամասները:

Այցի ընթացքում դեսպանը հարգանքի տուրք մատուցեց չեխ գրող, ճանապարհորդ, հումանիստ, հայ ժողավրդի բարեկամ, Հայոց ցեղասպանության փաստագրությունը ներկայացնող «Արևելքի արհավիրքները» գրքի հեղինակ Կարել Հանսայի հիշատակին, այցելելով և ծաղիկներ զետեղելով Հանսաների ընտանեկան գերեզմանին և Հանսային նվիրված հուշատախտակին այն տան պատին, որտեղ նա անցկացրել էր մանկության ու պատանեկության տարիները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: