• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Բռնոյի Կիրառական արվեստի թանգարանում կայացավ «Անին՝ հավե՛րժ. միջնադարյան Հայաստանի մոռացված քաղաքի պատմություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան

20 դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 20-ին Բռնոյի Կիրառական արվեստի թանգարանում կայացավ «Անին՝ հավե՛րժ. միջնադարյան Հայաստանի մոռացված քաղաքի պատմություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Հայաստանի միջնադարյան թագավորության մայրաքաղաք Անիի պատմությունը, որն եղել է առևտրային և քաղաքական խաչմերուկ, որտեղ միաձուլվել են տարբեր մշակույթներ, կրոններ և արվեստներ:

Ֆիլմը ստեղծվել է Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի և Չեխիայում ՀՀ դեսպանության միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմի ցուցադրությունը՝ 2023թ. համար նախատեսված ծրագրի եզրափակիչ միջոցառումն էր և կրկին գրավել էր չեխ հանդիսատեսի լայն շրջանակների ուշադրությունը:

Միջոցառմանը փակման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Ընդգծելով հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման, Չեխիայում հայկական արվեստի ու մշակույթի տարածման համար իրականացված միջոցառումների կարևորությունը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտիին համագործակցության համար:

Նույն օրը ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի դեկան Իրենա Ռադովայի կողմից ստորագրվել է ֆակուլտետում գործող Հայկական արվեստի և մշակույթի կաբինետի կողմից՝ 2024թ. ծրագիրն իրականացնելու մասին համաձայնագիրը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: