• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Բելգրադում Ադրբեջանի դեսպանության՝ «Նաև ադրբեջանցիներն են ազատագրել Բելգրադը» տեքստի կապակցությամբ, որը հոկտեմբերի 24-ին տպագրվել է Danas օրաթերթում

24 հոկտեմբերի, 2023
Բելգրադում Ադրբեջանի դեսպանության՝ «Նաև ադրբեջանցիներն են ազատագրել Բելգրադը» տեքստի կապակցությամբ, որը հոկտեմբերի 24-ին տպագրվել է Danas օրաթերթում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Բելգրադում Ադրբեջանի դեսպանության՝ «Նաև ադրբեջանցիներն են ազատագրել Բելգրադը» տեքստի կապակցությամբ, որը հոկտեմբերի 24-ին տպագրվել է Danas օրաթերթում.

Ադրբեջանի դեսպանությունն իր հոդվածի մեջ հերթական անգամ թվարկեց մի շարք վիրավորանքներ, կեղծիքներ և բացահայտ հակահայկական քարոզչություն։ Ձեր թերթում արդեն մի քանի անգամ պատասխանել ենք նախկին դեսպանին։ Ընթերցողի ժամանակն ու նյարդերը խնայելու նպատակով, պարզապես տրամադրում ենք մեր պատասխանների հղումները.

- Հակահայկական քարոզչության ամենավատ տեսակը (28 նոյեմբերի, 2019 թ.)

-Ադրբեջանը կվերադարձնի՞ սերբական զենքերը։ (12 օգոստոսի, 2020 թ.)

- Ճշմարտությունը Սումգայիթի ջարդերի, «Խոջալուի ողբերգության» և Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին (22 մարտի, 2021 թ.)

- Հայաստանի դեսպանություն. Հայաստանի դեսպանին ուղղված մեղադրանքներն անհիմն են (07.05.2021թ.)

Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի յուրաքանչյուր նոր դեսպան, իր մանդատի ընթացքում հայ ժողովրդին վիրավորելով, ինքնահաստատման խնդիր ունի։

Որքան հասկանում ենք Ադրբեջանի դեսպանության տեքստից, սերբերը պետք է աջակցեն Ադրբեջանին, քանի որ Բելգրադի ազատագրմանը մասնակցել են ադրբեջանական ծագումով խորհրդային զինվորներ։ Եթե ֆաշիզմից Եվրոպայի ազատագրողների հիշատակն այդքան կարևոր է Ադրբեջանի դեսպանության համար, ապա վատ չէր լինի սերբ ընթերցողին տեղեկացնել, թե ինչ արեցին Ադրբեջանի իշխանություններն ու ամբոխը 1988 թվականին Խորհրդային Միության երկու մարշալների՝ Հովհաննես (Իվան) Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հուշարձանների և թանգարանների հետ իրենց հայրենի Չարդախլու գյուղում։ Ի դեպ, այս գյուղի հայ բնակչությունը, որտեղ ծնվել են ևս 12 գեներալներ և Խորհրդային Միության յոթ հերոսներ, նույն թվականին ամբողջությամբ տեղահանվել էր։ Ի՞նչ արեցին Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրու հետ՝ նվաճված Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, որտեղ ծնվել էր հերոսը։ Քանդեցին, անարգեցին, ինչպես անում են հայկական եկեղեցիների ու հուշարձանների հետ։ Որպեսզի ջնջվի այդ տարածքներում հայերի գոյության ամեն հետք։

Հարյուրավոր հայեր մեծ ներդրում են ունեցել ֆաշիստական զավթիչներից նախկին Հարավսլավիայի և Բելգրադի ազատագրման գործում, մի քանիսն արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ավալայի հուշահամալիրում հուղարկավորվել է Խորհրդային Միության հերոս, ավագ լեյտենանտ Արամ Սաֆարյանը։

Հետևաբար, Բելգրադի ազատագրմանը Կարմիր բանակի գործողություններին ադրբեջանցիների մասնակցությունը՝ ոչ մի կերպ արդարացում և ինդուլգենցիա չի կարող համարվել Լաչինի միջանցքի մի քանի ամիս տևած շրջափակման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ավելի քան 100.000 հայերի բռնի արտագաղթի և էթնիկ զտումների համար՝ դաժան միջոցների, բռնությունների և աղճատումների կիրառմամբ։

Սերբիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը՝ Պրահայում)

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: