• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Բռնոյի Յիրժի Մահենի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցավ «Մինչև քարը քարի վրա չմնա՝ միջնադարյան Հայաստանի թագավորությունների մշակութային ժառանգությունը» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը

09 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 9-ին Բռնոյի Յիրժի Մահենի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցավ «Մինչև քարը քարի վրա չմնա՝ միջնադարյան Հայաստանի թագավորությունների մշակութային ժառանգությունը» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը, որը գործելու է մեկ ամիս, նվիրված է ներկայիս Թուրքիայի տարածքում միջնադարյան Հայաստանի վտանգված մշակութային ժառանգությանը:

Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Ընդգծելով Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցության կարևորությունն ու վերջինիս անդամների անսասան նվիրումը՝ տարածելու հայկական միջնադարյան մշակութային ժառանգության պատմությունը, որն անփոխարինելի արժեք է հայկական ինքնության և մշակութային հիշողության համար, դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները, շեշտելով, որ ստեղծված իրավիճակում այլևս վտանգված է և ոչնչացման եզրին են Ադրբեջանի տիրապետության տակ անցած ԼՂ-ի հայկական հոգևոր մշակութային կենտրոնները:

Այնուհետև կայացել է Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետիի՝ 7-րդ դարի Մրեն տաճարի արտասովոր հմայքի և բարդ պատմության մասին դասախոսությունը, որին ներկա են գտնվել բազմաթիվ չեխ ունկնդիրներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի և Չեխիայում ՀՀ դեսպանության միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: