• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Կրալուպի նադ Վլտավոու քաղաքում «Հայաստանի օրվան» նվիրված միջոցառմանը

16 սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 16-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Կրալուպի նադ Վլտավոու քաղաքում «Հայաստանի օրվան» նվիրված միջոցառմանը: Դեսպանը հանդիպում ունեցավ Կրալուպի նադ Վլտավոուի քաղաքապետ Լիբոր Լեսակի հետ; երկուստեք ընդգծվեց քաղաքապետարանի և քաղաքում բնակվող հայության միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի և հայկական մշակույթի մասին իրազեկվածության բարձրացման համար:

ՀՀ դեսպանը ծաղիկներ զետեղեց Կրալուպի նադ Վլտավոու քաղաքի Հուսի այգում տեղակայված հայկական խաչքարին, հանդիպեց քաղաքում բնակվող և Չեխիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի հետ: Տեղի ունեցավ քաղաքում արդեն մոտ մեկ ամիս գործող՝ հայկական պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին և ականավոր գործիչներին նվիրված և չեխ արվեստագետ Յիրժի Կրալիկի կողմից կազմակերպված ցուցահանդեսի պաշտոնական փակման արարողությունը, որին հետևեցին սլովակահայ հայտնի երգչուհի Կարին Սարգսյանի համերգը և Դինա Հակոբյանի կողմից ղեկավարած ,,Դվին՚՚ պարային համույթի ելույթը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Կրալուպի նադ Վլտավոուի քաղաքապետ Լիբոր Լեսակը և սենատոր Դավիդ Սմոլյակը, բազմաթիվ հայեր Կրալուպի նադ Վլտավոու և այլ քաղաքներից: Այն նվիրված էր ՀՀ Անկախության օրվան և Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և անց է կացվել Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի, Կենտրոնական Բոհեմիայի երկրամասի ղեկավար Պետրա Պեցկովայի և Կրալուպի նադ Վլտավոուի քաղաքապետ Լիբոր Լեսակի պատվավոր հովանու ներքո:

Դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Յիրժի Կրալիկին, Թելման Ներսիսյանին, Կարին Սարգսյանին, Դինա Հակոբյանին և Կրալուպի նադ Վլտավոու քաղաքում գործող ,,Պարտեզ՚՚ սրճարանին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: