• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Ուստեցկի երկրամասում

10 օգոստոսի, 2023

Օգոստոսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Ուստեցկի երկրամասում: Ուստի նադ Լաբեմ քաղաքում դեսպանին ընդունեց Ուստեցկի երկրամասի ղեկավար Յան Շիլլերը, որը ներկայացրեց երկրամասի նկարագիրը և տնտեսական զարգացման հիմնական ուղղվածությունները, քննարկվեցին երկրամասում բնակվող հայերի ինքնակազմակերպման, Հայաստանի և հայկական մշակույթի մասին տեղեկատվության տարածման նպատակով համագործակցության հեռանկարները:

Ուստի նադ Լաբեմի քաղաքապետ Պետր Նեդվեդիցկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության ակտիվացման, Ուստի նադ Լաբեմում իրականացվող “Կանաչ քաղաք” ծրագրի շուրջ փորձի փոխանակման հնարավորությունները:

Լիտոմերժիցեի քաղաքապետ Ռադեկ Լյովիի հետ դեսպանի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև պատմական առնչություններին և ուրվագծեցին համագործակցության առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես, քաղաքում հայկական պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին և ականավոր գործիչներին նվիրված ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը:

Հանդիպումների ընթացքում դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները, ընդգծեց հումանիտար իրավիճակի հանգուցալուծման համար միջազգային գործընկերների թիրախային կոչերի և համատեղ քայլերի ձեռնարկման հրամայականը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: