• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Զագրեբի քաղաքապետ Տոմիսլավ Տոմաշևիչը

11 մայիսի, 2023

Մայիսի 11-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Զագրեբի քաղաքապետ Տոմիսլավ Տոմաշևիչը: Հանդիպման ընթացքում քննարկվեին Զագրեբի և Երևանի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորությունները, հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունները:

Դեսպանը զրուցակցին ներկայացրեց տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Մայիսի 11-ի երեկոյան Զագրեբի ,,Վեստին,, հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանը խորվաթների աչքերով» թեմայով պանելային քննարկում, որը նախաձեռնել և կազմակերպել էր Խորվաթիայում բնակվող հայ արվեստագետ Ալինա Գիշյանը՝ հայ համայնքի մի շարք այլ անդամների աջակցությամբ։ Միջոցառումն անցկացվեց Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանավորությամբ և Ֆրանսիայի ՀԲԸՄ օժանդակությամբ:

ՀՀ դեսպանի ողջույնի խոսքից հետո քննարկմանը մասնակցած դաշնակահար Եվա Կիրխմայեր Բիլիչը, գրող Զդրավկո Վամպովացը և պատմաբան Վինիցիյե Լուպիսը ներկայացրեցին Հայաստանն իրենց ուսումնասիրությունների և ճամփորդությունների միջոցով:

Միջոցառման վերջում Եվա Կիրխմայեր Բիլիչը և երգչուհի Կլասյա Մոդրուշանը կատարեցին Կոմիտասի «Չինար ես» երգը։

Ներկաների թվում էին Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը և խմբի անդամներ Դոմագոյ Խայդուկովիչը և Էրիկ Ֆաբիյանիչը, պատմաբաններ, լրագրողներ, արվեստագետներ, Հայաստանի բարեկամներ և Խորվաթիայում բնակվող հայեր։

Մայիսի 12-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Խորվաթիայի Արտաքին և Եվրոպական գործերի բազմակողմ և գլոբալ գործերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սեբաստիան Ռոգաչը: Դեսպանը հանդիպում ունեցավ նաև նախարարության Եվրասիայի և Օկեանիայի վարչության տնօրեն Դունյա Սիչայայի հետ: Հանդիպումների ընթացքում գոհունակությամբ արձանագրվեցին Հայաստանի և Խորվաթիայի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացման միտումը և համագործակցության ոլորտների ընդլայնումը:

ՀՀ դեսպանը ընդգծեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, հայ ռազմագերիների վերադարձի և մարդասիրական բնույթի մյուս խնդիրների հասցեագրման կարևորությունը, նշելով, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: