• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Դուբրովնիկ քաղաքի տոնին

02 փետրվարի, 2023

Փետրվարի 2-3-ին Դուբրովնիկի քաղաքապետի հրավերով ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Դուբրովնիկ քաղաքի տոնին՝ Սուրբ Վլախի (Սուրբ Վլասիուսի) 1051-րդ Փառատոնին:

Սուրբ Բլասիուսը (Վլասիուսը, Վլախը)՝ Սեբաստիա քաղաքի 4-րդ դարի սկզբի հայ եպիսկոպոս էր, որը նահատակվելուց հետո, հռչակվեց համաքրիստոնեական սուրբ: Հայազգի եպիսկոպոսը դարեր հետո դարձավ Դուբրովնիկի հիմնական սուրբը, քաղաքի պահապանը, այն պատկերված է քաղաքի դրոշի վրա, նրա քանդակները տեղադրված են քաղաքի բոլոր անկյուններում: Դուբրովնիկի Սուրբ Վլախի եկեղեցում են այսօր պահվում հայ սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը։ Քաղաքում բոլորը գիտեն, որ նրանց սուրբ Վլախը՝ հայ էր, որի մասին տասնյակ հազարավոր հավաքվածներին հիշեցրեց հանդիսավոր պատարագի իր քարոզում Սարայևոյի արքեպիսկոպոս Տոմո Վուկշիչը:

ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Փառատոնի բացման արարողությանը, հանդիսավոր պատարագին և թափորին, Դուբրովնիկի քաղաքապետի կողմից տրված ընդունելությանը:

Փետրվարի 3-ին ՀՀ դեսպանին ընդունեցին Դուբրովնիկի քաղաքապետ Մատո Ֆրանկովիչը և քաղաքային խորհրդի նախագահ Մարկո Պոտրեբիցան: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվեցին Սուրբ Վլախի տոնակատարություններին ՀՀ դեսպանի մշտական մասնակցությունը, քննարկվեին Դուբրովնիկի և Գյումրիի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման և Դուբրովնիկի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ՀՀ այցելության ծրագրերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: