• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելեց Պրահայի արքեպիսկոպոսություն, որտեղ նրան ընդունեցին Պրահայի արքեպիսկոպոս և Չեխիայի առաջնորդ Յան Գրաուբները և թոշակառու արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկան

06 հունվարի, 2023

Հունվարի 6-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելեց Պրահայի արքեպիսկոպոսություն, որտեղ նրան ընդունեցին Պրահայի արքեպիսկոպոս և Չեխիայի առաջնորդ Յան Գրաուբները և թոշակառու արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկան: Դեսպանը շնորհավորեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին Ամանորյա և Սուրբծննդյան տոների առթիվ և շնորհակալություն հայտնեց արդեն ավանդույթ դարձած նման հանդիպումը կազմակերպելու համար:

Չեխ արքեպիսկոպոսներն իրենց կողմից շնորհավորեցին ՀՀ դեսպանին հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ՝ բարեմաղթանքներ և աղոթքներ հղելով և իրենց համերաշխությունը հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Նրանք խնդրեցին դեսպանին փոխանցել իրենց ուղերձը Չեխիայում բնակվող հայերին:

Ա.Հովակիմյանը չեխ հոգևոր առաջնորդներին մանրամասն ներկայացրեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, նկարագրեց հայկական պատմա-մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: