• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մարեկ Բենդային

16 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մարեկ Բենդային։ Դեսպանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած խնդիրները, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման շարունակական քաղաքականության փաստերը:

Քննարկվել են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Հանդիպմանը հետևեց հայտարարությունը, որում նշվում է՝

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման փաստով: Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, այժմ 120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը հղի է մարդասիրական բնույթի ծանր հետևանքներով։

Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, առանց որևէ նախապայմանի ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Անհրաժեշտ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման, սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման, և տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման շուրջ բանակցությունները»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: