• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ խմբի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորությամբ հյուրընկալեց ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին

29 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 29-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ խմբի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորությամբ հյուրընկալեց ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին՝ ծանոթանալու Հայաստանի սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով Հայաստանում և նրա սահմանների շուրջ տիրող իրավիճակին։

Ա․Հովակիմյանը խմբի անդամներին մանրամասն ներկայացրեց Արցախյան պատերազմին հաջորդած իրողությունները, ներկայիս իրավիճակը ու առկա մարտահրավերները՝ նախորդ տարվանից ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման և ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները։ Դեսպանի կողմից մատնանշվեցին սահմանամերձ բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերն և դրանց պատճառով զանգվածային տեղահանումները, առկա հումանիտար բնույթի մարտահրավերները։ Հատուկ անդրադարձ կատարվեց հայ ռազմագերիների հարցերին, ադրբեջանական զինված ուժերի կողմից գործած պատերազմական հանցագործություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին։ Ա․Հովակիմյանը ներկաներին տեղեկացրեց տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի մասին, ապա նաև պատասխանեց խմբի անդամներին հուզող հարցերին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: