• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայաստանի Հանրապետության 31-ամյակի կապակցությամբ, Բելգրադի Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտում Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդես եկավ դասախոսությամբ «Հայաստան՝ մարտահրավերներ և առաջընթացի ուղին» խորագրով

26 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության 31-ամյակի կապակցությամբ, Բելգրադի Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտում Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդես եկավ դասախոսությամբ «Հայաստան՝ մարտահրավերներ և առաջընթացի ուղին» խորագրով։ Հաշվի առնելով Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան, դեսպանը, քարտեզների և լուսանկարների ցուցադրությամբ, հիմնականում անդրադարձավ ագրեսիայի հետևանքներին, հայ զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրագործած ոճրագործություններին, ներկայացրեց Հայաստանի բնակավայրերին և ենթակառուցվածքներին հասցրած վնասը՝ կարևորելով Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները։

Իր ելույթում և մասնակիցների բազմաթիվ հարցադրումներին պատասխանելիս, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը խոսեց Հայաստանի անվտանգությանն ու զարգացմանը սպառնացող վտանգների և մարտահրավերների, Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների, Հայաստանում ժողովրդավարության և բարեփոխումների օրակարգի, հարևան երկրերի և գերտերությունների հետ Հայաստանի կողմից տարվող քաղաքականության մասին, ներկայացնելով նաև առաջ շարժվելու և ապագայի մասին իր տեսլականը։ Դասախոսությունը հեռարձակվում էր առցանց, նրան անդրադարձան մի շարք ազդեցիկ սերբական լրատվական գործակալություններ և մամուլը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: