• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հանրապետության տոնի առթիվ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպեց ընդունելություն ի պատիվ Հայաստանի և Չեխիայի միջև գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի

08 հունիսի, 2022

Հունիսի 8-ին Հանրապետության տոնի առթիվ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպեց ընդունելություն ի պատիվ Հայաստանի և Չեխիայի միջև գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի: Ընդունելության ընթացքում դեսպանը պաշտոնապես հանձնեց Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրման համար չեխ ներկայիս և նախկին մի շարք խորհրդարանականներին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհված Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն ու մեդալները:

ՀՀ նախագահի՝ 2021թ․ դեկտեմբերի 16-ի ՆՀ-392 հրամանագրով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան ու նախկին սենատոր, Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով՝ տրված ակնառու պետական և հաuարակական-քաղաքական գործունեության, ինչպեu նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության աuպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

Նույն հրամանագրով Պատգամավորների պալատի և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Յիրժի Կոբզան և նախկին պատգամավոր ու Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Մոնիկա Չերվիչկովան պարգևատրվել են Երախտագիտության մեդալով։

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրվել են նախկին սենատորներ Միրոսլավ Նենուտիլը և Զդենկա Համոուսովան։

Մարեկ Բենդային և Յիրժի Կոբզային պարգևները հանձնվեցին Հայաստանի և Չեխիայի խորհրդարաններում գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի՝ նույն օրը Չեխիայի խորհրդարանում կայացած պաշտոնական հանդիպմանը։

Դեսպան Աշոտ Հովակիմյանը և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանը բարձր գնահատեցին Հայաստանի ու Չեխիայի միջև ավանդաբար լավ բարեկամության ու համագործակցության ամրապնդմանն ուղղված պարգևատրվածների գործունեությունը և համամարդկային արժեքների պաշտպանության, այդ թվում՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարի և մարդասիրական հարցերի բարձրաձայնման գործում նրանց համառ ջանքերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: