• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Չեխիայի խորհրդարանի Սենատի Հանրային կառավարման, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի հարցերով կոմիտեի նախագահ, սենատոր Զբինյեկ Լինհարթին և ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ, սենատոր Պետր Օրելին

04 մայիսի, 2022
Դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Չեխիայի խորհրդարանի Սենատի Հանրային կառավարման, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի հարցերով կոմիտեի նախագահ, սենատոր Զբինյեկ Լինհարթին և ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ, սենատոր Պետր Օրելին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 4-ին դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Չեխիայի խորհրդարանի Սենատի Հանրային կառավարման, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի հարցերով կոմիտեի նախագահ, սենատոր Զբինյեկ Լինհարթին և ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ, սենատոր Պետր Օրելին, ովքեր ս․թ․ մարտին այցելել էին Հայաստան՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Չեխիայի Բնապահպանության գործակալության և Ֆիննական Շրջակա միջավայրի պաշտպանության ինստիտուտի հետ համատեղ իրականացվող «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի ներքո։ Կողմերն ամփոփեցին այցի արդյունքներն ու քննարկեցին ծրագրի ընթացքն ու ակնկալիքները, անդրադարձ կատարվեց չեխական կողմի հետ ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջ-տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարներին։ Զրուցակիցները քննարկեցին խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում երկկողմ օրակարգն ու առաջիկա ծրագրերը, ապա լայն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում վերջին զարգացումներին ու դրանց հետևանքներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: