• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Մայիսի 3-ին կայացավ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Պարդուբիցե երկրամաս

03 մայիսի, 2022

Մայիսի 3-ին կայացավ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Պարդուբիցե երկրամաս: Այցի մեկնարկը տրվեց Պարդուբիցեի համալսարան դեսպանի այցելությամբ, որտեղ վերջինիս ընդունեց համալսարանի ռեկտոր Լիբոր Չապեկը և համալսարանի ղեկավար կազմը, ապա դեսպանը մասնակցություն ունեցավ «Հայաստանը Պարդուբիցեի համալսարանում» միջոցառմանը՝ նվիրված հայաստանյան գործընկերների հետ Պարդուբիցեի համալսարանի լայնածավալ համագործակցությանը։

Դեսպան Ա․Հովակիմյանին այնուհետև հյուրընկալեց Պարդուբիցեի քաղաքապետ Մարտին Խարվատը, ապա՝ երկրամասի ղեկավար Մարտին Նետոլիցկին։ Դեսպանը գործընկերներին ներկայացրեց Պարդուբիցեի համալսարանի և Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ու մի շարք համալսարանների միջև ծավալվող արդյունավետ համագործակցությունը՝ մատնանշելով նման համագործակցության միջոցով այլ ոլորտներում գործակցության զարգացման համար հեռանկարների բացումը։ Կողմերն առանձնացրեցին մշակույթի, զբոսաշրջության, սպորտի ու արդյունաբերության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ Պարդուբիցեի հետ գործակցության խթանման նպատակով Հայաստանի ու Չեխիայի միջև միջտարածաշրջանային համագործակցության առկա լավ փորձի կիրառման հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց Եվրոպայում ու Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրադրությանը, դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց տարածաշրջանում վերջին զարգացումներն ու առկա հումանիտար և անվտանգային մարտահրավերները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: