• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Ս․թ․ ապրիլի 6-10-ը աշխատանքային այցով Չեխիայում գտնվեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը

10 ապրիլի, 2022

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Չեխիայի Բնապահպանության գործակալության և Ֆիննական Շրջակա միջավայրի պաշտպանության ինստիտուտի հետ համատեղ իրականացվող «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի ներքո ս․թ․ ապրիլի 6-10-ը աշխատանքային այցով Չեխիայում գտնվեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը։ Այցի շրջանակներում ՀՀ գործընկերներին ընդունեցին Չեխիայի Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Տոմաշ Տեսարժը և Էվա Վոլֆովան: Աննա Մազմանյանն ու Արամ Մեյմարյանն այցելեցին Չեխիայի Բնապահպանության գործակալություն, որտեղ աշխատանքային քննարկումներ ունեցան գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելցի, Բնապահպանության բաժանմունքի ղեկավար Պավել Պեշուտի, գործակալության Արտաքին հարաբերությունների վարչության պետ Տոմաշ Ռուժիչկայի և Հատուկ բնապահպանության վարչության պետ Դավիդ Լացինայի հետ։ Այցի համատեքստում կայացան նաև հայկական կողմի ներկայացուցիչների ճանաչողական այցերը Կրկնոշե ազգային պարկ և «Չեխական դրախտ» բնության հատուկ պահպանվող տարածք։ Այցի շրջանակներում ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարարներ Աննա Մազմանյանն ու Արամ Մեյմարյանը այցելեցին նաև Չեխիայում ՀՀ դեսպանություն, որտեղ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ ամփոփվեցին այցի արդյունքները, քննարկվեցին ծրագրի ընթացքն ու ակնկալիքները, անդրադարձ կատարվեց չեխական կողմի հետ ոլորտում փորձի փոխանակման և հետագա համագործակցության հնարավորություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: