• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Մարտի 28-29-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում

29 մարտի, 2022

Մարտի 28-29-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում։

Հին մայրաքաղաք Ցետինյեում դեսպանին ընդունեց Չեռնոգորիայի և Ափամերձի Յոանիկիյե Բ միտրապոլիտը։ Զրույցը նվիրված էր հայ-չեռնոգորական մշակութային և հոգևոր կապերի վերականգնման անհրաժեշտությանը, Եվրոպայում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին։ Դեսպանը միտրապոլիտին ներկայացրեց Արցախում հայ հոգևոր հարստության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների փաստերը։

Չեռնոգորիայի խորհրդարանի փոխնախագահ, Չեռնոգորիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բրանկա Բոշնյակի հետ հանդիպումը նվիրված էր խորհդարանների միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։ Զրուցակիցները մանրամասն քննարկեցին իրավիճակն Արևմտյան Բալկաններում և Հարավային Կովկասում, հատկապես, փոքր պետությունների տեսանկյունից։

ՀՀ դեսպանն այցելեց Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստների Ակադեմիա և հանդիպում ունեցավ Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Դրագան Վուկչևիչի հետ։ Քննարկվեցին երկու երկրների ակադեմիական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները, հատկապես, հասարակական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության կառավարման բնագավառներում։

Բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարները, առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների պատվիրակությունների այցերը՝ Չեռնոգորիայի Առևտրի պալատի փոխնախագահ Պավլե Ռադովանովիչի հետ ՀՀ դեսպանի հանդիպման առանցքային թեմաներն էին։ Այդ աշխուժացմանը կարող է նպաստել Երևանի և Պոդգորիցայի (նախկին Տիտոգրադ) միջև դեռևս խորհրդային տարիներին հաստատված գործընկերության վերականգնումը։

ՀՀ դեսպանը նաև հանդիպումներ ունեցավ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, էկոնոմիկայի նախարարության գլխավոր տնօրենների, նախագահի հատուկ խորհրդականի, ինչպես նաև մի շարք պատգամավորների և դեսպանների հետ։

Հունաստանի դեսպանի հրավերով՝ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց 1821թ․ հունական հեղափոխության հերոս, գեներալ Վասո Բրայովիչի (Մավրովունիոտիս) հուշարձանին ծաղկեպասակների զետեղման հանդիսավոր արարողոթությանը, որին մասնակցեցին Չեռնոգորիայի նախագահը, Պոդգորիցայի քաղաքապետը, բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: