• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Օլոմոուցի երկրամաս

08 փետրվարի, 2022

Փետրվարի 8-9-ը կայացավ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Օլոմոուցի երկրամաս, որտեղ դեսպանին ընդունեցին Օլոմոուցի երկրամասի ղեկավար (հեյթման) Յոզեֆ Սուխանեկը և Օլոմոուցի քաղաքապետ Միրոսլավ Ժբանեկը։ Երկրամասային իշխանությունների հետ անդրադարձ կատարվեց Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների ընդհանուր օրակարգին, և հատկապես՝ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում կողմերի միջև առկա փորձին։ Քննարկվեցին Օլոմոուցի երկրամասի և Հայաստանի Լոռու մարզի միջև գործընկերային կապերի ստեղծմանն ու խթանմանն ուղղված՝ դեռևս տարիներ առաջ մեկնարկած երկխոսությունն առարկայական դաշտ տեղափոխելու հնարավորությունները։ Կողմերն անդրադարձան տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում միջտարածաշրջանային կապերի զարգացման, ինչպես նաև մոտակա ժամանակներում հնարավոր փոխանակումների հեռանկարներին։ Դեսպանը գործընկերներին ներկայացրեց նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու դրանց հետևանքները, ներկա մարտահրավերները։

Դեսպանին հյուրընկալեց նաև Օլոմոուցի Պալացկու անվան համալսարանի ռեկտոր Մարտին Պրոխազկան։ Ռեկտորն ու հանդիպմանը ներկա փոխռեկտորները ներկայացրեցին համալսարանը, վերջինիս գործունեության պատմությունն ու մասնագիտական ուղղվածությունների նկարագիրը, ինչպես նաև համալսարանի միջազգային համագործակցության փորձը։ Կողմերը քննարկեցին միջբուհական համագործակցության և գիտակրթական ու մշակութային ոլորտներում հետագա համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, այդ թվում, ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՄ և եվրոպական ընդհանուր տարածքի շրջանակներում։

Այցի ընթացքում դեսպան Ա․Հովակիմյանն այցելեց Օլոմոուցում տեղակայված «TechProAviation» և «Balus Tech» ընկերությունները՝ տեղում ծանոթանալու Հայաստանում փոքր ինքնաթիռների արտադրության հիմնման շուրջ վերջիններիս ծրագրերին։ Ծավալուն քննարկումներ կայացան «TechProAviation» ընկերության հիմնադիր Մարտին Պլախիի, «Balus» ընկերության տնօրեններ Իվո Բալաշի և Վլադիմիր Նյեմեցի և նշյալ ընկերությունների հայաստանյան գործընկեր «AM Pro Avia»-ի ներկայացուցիչ Գրիգոր Բաբայանի հետ՝ արդեն իսկ մեկնարկած բիզնես ծրագրի առաջմղման հնարավորությունների շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: