• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դուբրովնիկի քաղաքապետի հրավերով ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Դուբրովնիկ քաղաքի տոնին՝ Սուրբ Վլախի (Սուրբ Վլասիուսի) հոբելյանական 1050-րդ Փառատոնին

03 փետրվարի, 2022

Փետրվարի 2-3-ին Դուբրովնիկի քաղաքապետի հրավերով ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Դուբրովնիկ քաղաքի տոնին՝ Սուրբ Վլախի (Սուրբ Վլասիուսի) հոբելյանական 1050-րդ Փառատոնին, որի բացմանը ներկա էին Խորվաթիայի նախագահը, բազմաթիվ նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, քաղաքապետեր, քաղաքական, մշակութային և եկեղեցական էլիտան, տասնյակից ավելի դեսպաններ:

Սուրբ Բլասիուսը (Վլասիուսը, Վլախը)՝ Սեբաստիա քաղաքի 4-րդ դարի սկզբի հայ եպիսկոպոս էր, որը նահատակվելուց հետո, հռչակվեց համաքրիստոնեական սուրբ: Հայազգի եպիսկոպոսը դարեր հետո դարձավ Դուբրովնիկի հիմնական սուրբը, քաղաքի պահապանը, այն պատկերված է քաղաքի դրոշի վրա, նրա քանդակները տեղադրված են քաղաքի բոլոր անկյուններում: Դուբրովնիկի Սուրբ Վլախ եկեղեցում են այսօր պահվում հայ սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը։ Քաղաքում բոլորը գիտեն, որ նրանց սուրբ Վլախը՝ հայ էր:

ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Դուբրովնիկի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստին, Փառատոնի բացման արարողությանը, հանդիսավոր պատարագին և թափորին, Դուբրովնիկի քաղաքապետի կողմից տրված ընդունելությանը, որի ընթացքում կարճատև զրույցներ ունեցավ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի, մի շարք նախարարների և քաղաքապետերի, արվեստագետների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: