• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներ Սլովենիայում

09 նոյեմբերի, 2021
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 9-ին Սլովենիայի Խորհրդարանի Ազգային ժողովում կայացավ նախադեպը չունեցող հատուկ նիստ՝ նվիրված Հայաստանի և Սլովենիայի Հանրապետությունների անկախության 30-ամյակներին, որը կազմակերպվել էր Սլովենիա-Հայաստան խորհրդրանական խմբի կողմից։

Ողջույնի ելույթներով հանդես եկան ԱԺ փոխնախագահ Տինա Հեֆերլեն, Սլովենիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Չեռնիգոյը, ԱԺ Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոնիկա Գրեգորչիչը, Սլովենիայի ԱԳՆ Պետական քարտուղար Ստանիսլավ Ռաշչանը և Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Նիստին մասնակցեցին նաև Սլովենիայի ԱԳՆ հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ՀՀ ԱԳՆ-ից ժամանած պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի գլխավորությամբ, Սլովենիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ելույթ ունեցողներն առանձնակի ընդգծեցին, որ միջոցառումն իր տեսակով առաջինն է Սլովենիայի Խորհրդարանի պատմության մեջ, ինչը լավագույնս բնութագրում է երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները։

Սլովենական կողմը նաև Արցախյան պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդի զոհերի առնչությամբ՝ ընդգծելով սլովենական կողմի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անհրաժեշտ է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո։

Դեսպան Ա․Հովակիմյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Սլովենիայի Ազգային ժողովին՝ երկու երկրների անկախության տարեդարձները միասին նշելու շքեղ համատեղ նախաձեռնության համար։ Նշվեց, որ կողմերի միջև կա հանձնառություն՝ ներդնելու բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, այդ թվում՝ խորհրդարանական ոլորտում։ Դեսպանն արձանագրեց, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն իսկ վերակազմավորվել է Հայաստան–Սլովենիա խորհրդարանական բարեկամական խումբը, հույս հայտնելով, որ խմբերի միջև կհաստատվի արդյունավետ համագործակցություն։

Նիստի ավարտին Անդրեյ Չեռնիգոյը և Աշոտ Հովակիմյանը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով, որից հետո կայացավ Սլովենիայի ԱԺ և ՀՀ դեսպանության կողմից համատեղ կազմակերպված ընդունելություն։

Նույն օրվա երեկոյան «Ռիմսկե Տերմե» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված երեկույթ, որին իրենց մասնակցությունը բերեցին Սլովենիայի ԱԺ խորհրդարանականներ, ԱԳՆ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքապետեր, պետական այլ գերատեսչությունների, մշակութային և գիտական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հայ համայնքի անդամներ։

Բացման խոսքերով հանդես եկան «Ռիմսկե Տերմե-ի սեփականատեր և տնօրեն, մեր հայրենակից Վալերի Առաքելովը, Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Սլովենիայի ԱԺ Սլովենիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Չեռնիգոյը։ Միջոցառմանը ցուցադրվեց Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների վերաբերյալ հոլովակ, որին հաջորդեց պրահաբնակ օպերային երգչուհի Վարինե Մկրտչյանի և Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, ականավոր դաշնակահար Ռուբեն Դալիբալթայանի համատեղ համերգը՝ Կոմիտասի հայտնի ստեղծագործությունների փայլուն կատարումներով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: