• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Նոյեմբերի 1-3-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Սերբիայում

03 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 1-3-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Սերբիայում:

Նոյեմբերի 2-ին ՀՀ դեսպանին ընդունեց Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդար Վուլինը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և Սերբիայի իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, կազմակերպված հանցագործության և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Նույն օրը դեսպանին ընդունեց Սերբիայի էկոնոմիկայի նախարար Անջելկա Ատանասկովիչը: Խոսք գնաց Հայաստանի և Սերբիայի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման, նոր հնարավորությունների ուսումնասիրման, գործարար համաժողովների և առաքելությունների կազմակերպման, միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին:

Նոյեմբերի 3-ին ՀՀ դեսպանին ընդունեց Սերբիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը: ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց Արցախի դեմ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառության վերաբերյալ տեղեկատվությունը: Քննարկվեցին Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Սերբիայի նախագահի աշխատակազմում, ԱԳ նախարարության արարողակարգի նորանշանակ տնօրեն Միրյանա Յերեմիչի, նախկին ԱԳ նախարար Իվան Մրկիչի, մի շարք դեսպանների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: