• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մասնակցություն Բելգրադում կայացած մի շարք միջոցառումներին

02 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 2-ին Բելգրադի կենտրոնում գտնվող ,,Սինգիդունում,, պատկերասրահում, բազմաթիվ արվեստասերների ներկայությամբ, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց սերբահայ հայտնի նկարչուհի Անամարիյա Վարդապետյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: ,,Մարդակային հպում,, ընդհանուր խորագրով ցուցահանդեսում ներկայացված էր նաև Արցախի վերջին պատերազմին նվիրված նկարների շարք: Դեսպանը բարձր գնահատական տվեց Անամարիյա Վարդապետյանի ցուցադրած գործերի գեղարվեստական և մարդասիրական արժեքին:

Նոյեմբերի 3-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց Բելգրադի երաժշտական փառատոնի շրջանակներում (BEMUS) տեղի ունեցած բացառիկ համերգին, որին հանդես եկան հայ հռչակավոր երաժիշտներ Խաչատուր Ալմազյանը, Հրաչյա Ավանեսյանը և Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու և Շոստակովիչի գործերի կատարմամբ: Հայ անվանի երաժիշտներին իր փայլուն կատարումով միացավ Սեզար Ֆրանկի դաշնամուրային քվինտետի համերգի կատարմամբ տաղանդավոր հայ երիտասարդ դաշնակահարուհի Էվա Գևորգյանը:

Բելգրադում գտնվելու օրերին Բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելեց նաև բռնցքամարտի աշխարհի առաջնության նախնական փուլի մենամարտերը, աջակցություն հայտնելով ՀՀ բռնցքամարտի հավաքականի մեր փայլուն մարզիկներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: