• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հոկտեմբերի 1-17-ը Բռնոյում անցկացվող <<Մորավյան աշուն>> երաժշտական փառատոնում ներկայացված հայկական ծավալուն ծրագիրը նվիրված էր Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանին և անցկացվում էր Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո

17 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 1-17-ը Բռնոյում անցկացվող <<Մորավյան աշուն>> երաժշտական փառատոնում ներկայացված հայկական ծավալուն ծրագիրը նվիրված էր Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանին և անցկացվում էր Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո։

Փառատոնն ու վերջինիս՝ Հայաստանին նվիրված ծրագիրը մանրամասնորեն ներկայացվեցին սեպտեմբերի 7-ին Բռնոյի ֆիլհարմոնիկի տնօրեն Մարի Կուչերովայի, փառատոնի տնօրեն Լուցիե Շնայդրովայի, ծրագրերի տնօրեն դրամատուրգ Վիտեզսլավ Միկեշի և Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի մասնակցությամբ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Մարի Կուչերովան, անդրադառնալով փառատոնի հայկական ուղղվածությանը, բարձր գնահատանքի արժանացրեց հայկական դասական երաժշտությունը և ընդգծեց Չեխիայի և Հայաստանի միջև մշակութային կապը՝ միաժամանակ շեշտադրելով նման կերպով պատերազմ անցած Հայաստանին իրենց սատարումը հայտնելու և Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանը նշելուն միանալու փաստերը։

Փառատոնում հայկական ծրագրի մեկնարկն ազդարարվեց հոկտեմբերի 10-ին Էն-Քեթրին Փեյթզի՝ հայկական երաժշտությանը նվիրված «Հոգու խորքից․ ճամփորդություն Հայաստանի երաժշտական աշխարհով» ֆիլմի ցուցադրությամբ և ամերիկահայ կոմպոզիտոր Չարլզ Ամիրխանյանի «Միացում» ստեղծագործության ներկայացմամբ։ Նույն օրն երեկոյան փայլուն ելույթ ունեցավ Ջոն Հոդյանի գլխավորությամբ հայկական «Նաղաշ» անսամբլը՝ «Աքսորի երգերի» շարքով։ Հոկտեմբերի 14-ին Ամստերդամի թավջութակահարների ութնյակը և դաշնակահար Մակի Նամեկավան հանդես եկան ամերիկահայ հանրահայտ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Լուսածագ» ստեղծագործության կատարմամբ։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ փառատոնի եզրափակիչ համերգը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի աննախադեպ կատարմամբ, որի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվեցին Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի և Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները։

Համերգի մեկնարկին հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեցին Բռնոյի ֆիլհարմոնիկի տնօրեն Մարի Կուչերովան, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հարավմորավյան երկրամասի ղեկավար Յան Գրոլիխը և Բռնոյի քաղաքապետի՝ մշակույթի հարցերով տեղակալ Տոմաշ Կոլաչնին։ Հյուրընկալող կողմը ողջունեց փառատոնի շրջանակներում նման ծավալուն հայկական ծրագրի ներկայացումը։ Տիկին Կուչերովան նշեց, որ, թեպետ Հայաստանն աշխարհագրորեն փոքր պետություն է, երաժշտության տեսանկյունից Հայաստանը գերտերություն է, մինչ Յան Գրոլիխը կարևորեց հայկական մշակույթի ներկայացումը երկրամասում։ Դեսպան Ա․ Հովակիմյանն, իր հերթին, գոհունակությամբ արձանագրեց փառատոնի շրջանակներում հայկական երաժշտության՝ նման ընդարձակ կերպով ներկայացման փաստը, նշելով նման ծրագրի խորհրդանշական բնույթը հատկապես Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանի շրջանակներում, և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման նախաձեռնությունների, Հայաստանին աջակցության և արգասաբեր համագործակցության համար։

Համերգից հետո ՀՀ դեսպանության կողմից ընդունելություն տրվեց պատվավոր հյուրերի համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: