• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հոկտեմբերի 7-8-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գնտվում էր Սերբիայում

08 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 7-8-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գնտվում էր Սերբիայում։ Հոկտեմբերի 7-ին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Սերբիայի Ազգային ժողովի Սերբիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ալեքսանդար Չոտրիչի և խմբի անդամների հետ, որին հետևեց համատեղ մամլո ասուլիսը։ Պարոն Չոտրիչը շեշտեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, կոչ արեց ադրբեջանական կողմին՝ անհապահ վերադարձնել հայ ռազմագերիներին և անօրինական պահվող անձանց, մտահոգություն հայտնեց տարածաշրջանում հումանիտար մատչումի հետ կապված խնդիրների և հայ պատմամշակութային կոթողների ոչնչացման առնչությամբ։

Նույն օրը ՀՀ դեսպանին ընդունեց Սերբիայի Ազգային Ժողովի նախագահ Իվիցա Դաչիչը։ Քննարկվեցին երկկողմ խորհրդարանական կապերի ակտիվացմանն ուղղված քայլերը, միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցությունը, ներկայացվեց երկու տարածաշրջաններում տիրող իրավիճակը։ Պարոն Դաչիչին փոխանցվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստան այցելելու հրավերը։

ՀՀ դեսպանն այցելեց նաև Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Դեկան Իվա Դրաշկիչ Վիչանովիչի հետ քննարկվեցին Բելգրադի և Երևանի համալսարանների միջև համագործակցության հեռանկարները, հայագիտության զարգացման հնարավորությունները:

Հոկտեմբերի 8-ին Ա․Հովակիմյանն ուղիղ եթերով ծավալուն հարցազրույց տվեց լայն տարածում ունեցող սերբական «Happy TV» հեռուստաընկերությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: