• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում միջոցառումներ Սերբիայում

08 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 7-ին Սերբիայի Ազգագրական թանգարանում, Ազգագրական ֆիլմերի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, «Ծիրանի ծառ» կինոփառատոնի հետ համատեղ և ՀՀ դեսպանության պատվավոր հովանու ներքո տեղի ունեցավ հայկական ֆիլմերի հատուկ ծրագրի ներկայցում։

Ծրագրի բացումը կատարեց ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Օրվա ընթացքում հանդիսատեսներին ցուցադրվեցին հինգ հայկական ազգագրական ֆիլմեր։ Ցուցադրությունից առաջ տեղի ունեցավ նաև հայ հայտնի կինոռեժիսոր և կինոգետ Գարեգին Զաքոյանի դասախոսությունը, նվիրված Սերգեյ Փարաջանովի կյանքին և ստեղծագործությանը։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում Սերբիայում ՀՀ դեսպանության և «Պեշիչ և որդիներ» հրատարակչության կողմից Բելգրադի հայտնի Աերոկլուբ-ի դահլիճում կազմակերպվեց «Հայաստանի օր» և տեղի ունեցավ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն հրատարակության շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկան «Պեշիչ և որդիներ» հրատարակչության տնօրեն Վեսնա Պեշիչը և ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Շնորհանդեսը վարում էր բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի կողմից տրվեց ընդունելություն՝ քաղաքական և մշակությաին գործիչների, գիտնականների և սերբահայ համայնքի ներկայացուցիչների լայն մասնակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: