• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հոկտեմբերի 5-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտորատի գլխավոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 30 ամյակին նվիրված Չեխիայի հայագետների առաջին գիտաժողովը և համալսարանում այս տարվանից գործող Հայկական ամբիոնի պաշտոնական բացումը

05 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 5-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտորատի գլխավոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 30 ամյակին նվիրված Չեխիայի հայագետների առաջին գիտաժողովը և համալսարանում այս տարվանից գործող Հայկական ամբիոնի պաշտոնական բացումը՝ համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիմայի, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և համալսարանի Արվեստի ֆակուլտետի դեկան Միխալ Պուլլմաննի բարձր հովանու ներքո։

Գիտաժողովին մասնակցեցին Չեխիայի տարբեր համալսարանները, Գիտությունների ազգային ակադեմիան և այլ գիտահետազոտական հիմնարկներ ներկայացնող շուրջ 30 ներկայացուցիչ, ովքեր անդրադարձան Չեխիայում հայագիտական ուսումնասիրությունների ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին, հին, միջնադարյան և ժամանակակից շրջանի հայոց պատմությանը, հայկական պատմամշակութային ժառանգությանն ու դրան սպառնացող վտանգներին, Կենտրոնական Եվրոպայի հայկական համայնքներին, Հայոց ցեղասպանությանը։

Բացման խոսքով հանդես եկան Կարլի համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման, դեսպան Աշոտ Հովակիմյանը, Արվեստի ֆակուլտետի դեկան Միխալ Պուլլմաննը և Արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ստանիսլավ Տումիսը, ովքեր կարևորեցին նման միջոցառման անցկացումը, հատկապես Հայաստանի անկախության 30 ամյակի շրջանակներում և հույս հայտնեցին, որ նորաբաց ամբիոնը արգասաբեր գործունեություն կծավալի։

Համալսարանում ավանդական հայագիտության ծրագրի և ամբիոնի հետագա գործունեության շուրջ իր պատկերացումներով կիսվեց ամբիոնի ղեկավար Հայկ Ութիջյանը, ապա հիմնական զեկույցներով հանդես եկան Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստի ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտին, Օստրավայի համալսարանի Արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Վալդեմար Դելուգան, Կարլի համալսարանի հումանիտար գիտությունների բաժնի պատմաբան Վրատիսլավ Կոզակը, Արվեստի ֆակուլտետի Կովկասագիտության մոդուլի համակարգող, հայագետ Պետրա Կոշտյալովան, Հրադեց Կրալովեի համալսարանի Արվեստի ֆակուլտետի գիտաշխատող Միխալ Րժոուտիլը, Կարլի համալսարանի Արվեստի ֆակուլտետի Հայոց ցեղասպանության հարցերով մասնագետ Մարեկ Յանդակը, Կարլի համալսարանի հայագիտության ծրագրի դասախոս Միլադա Կիլիանովան և Կարլի համալսարանի Արվեստի ֆակուլտետում հայ-չեխական հարաբերությունների գծով մասնագիտացմամբ ասպիրանտ Աննա Կարապետյանը։ Որպես հյուր-զեկուցող հանդես եկավ Բուդապեշտի Պիտեր Պազմանիի անվան կաթոլիկ համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի Հայագիտության բաժնի ղեկավար Բալինթ Կովաչը։ Համաժողովի ընթացքում քննարկումների արդյունքում ուրվագծվեցին հայագիտական ծրագրերի ներքո տարբեր հաստատությունների և անհատ-հետազոտողների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները․ մասնակիցները կարևորեցին նման համաժողովներին և հանդիպումներին շարունակական բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: