• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սեպտեմբերի 21-22-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում

22 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 21-22-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում:

Սեպտեմբերի 21-ին դեսպանն այցելեց Չեռնոգորիայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, որտեղ հանդիպում ունեցավ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Միլան Մարկովիչի, դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Դեսպանը խոսեց նախորդ տարի Արցախի դեմ իրականացված ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի և մինչ օրս շարունակվող Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող թշնամական քաղաքականության, Չեռնոգորիա-Հայաստան պատմական կապերի մասին, պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերի:

Նույն օրը դեսպանին ընդունեց Բուդվայի քաղաքապետ Մարկո Ցարևիչը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ամառվա ամիսներին համաճարակով ընդհատված Երևանից Պոդգորիցա և Տիվատ չարթերային թռիչքների վերականգնման առնչությամբ: Դեսպան Հովակիմյանը շեշտեց, որ ՀՀ քաղաքացիների համար Չեռնոգորիան, և հատկապես Բուդվան, համարվում են սիրված հանգստավայր: Հանդիպման ավարտին դեսպանը և քաղաքապետը պատասխանեցին տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, իսկ հանդիպումը լայնորեն լուսաբանվեց չեռնոգորական մամուլում:

Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Բուդվայում ՀՀ դեսպանի անունից տրվեց ընդունելություն՝ Չեռնոգորիայում բնակվող մի քանի տասնյակ հայրենակիցների մասնակցությամբ: Իր ողջույնի խոսքում դեսպան Աշոտ Հովակիմյանը խոսեց Հայաստանի և Չեռնոգորիայի միջև գործընկերային կապեր հաստատելու, ապագա համագործակցության, զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացման, փոխադարձ այցելությունների հնարավորությունների մասին:

Դեսպանի հրավերով, ընդունելությանը մասնկացեց նաև Բուդվայի քաղաքապետ Մարկո Ցարևիչը, որը ներկաներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով և կարևորեց հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը Բուդվայի զարգացման գործում:

Սեպտեմբերի 22-ին դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվին աշխատանքային ճաշ տրվեց Չեռնոգորիայի խորհրդարանի փոխխոսնակ, Չեռնոգորիա-Հայաստան նորաստեղծ խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Բրանկա Բոշնյակի կողմից, որին ներկա էին նաև խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միգրացիայի կոմիտեի նախագահ Միոդրագ Լեկիչը և այլ պաշտոնատար անձինք:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման տենդենցը, որի վառ օրինակ է պատմության մեջ առաջին անգամ Չեռնոգորիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը: Հանդիպմանը հաջորդեց դեսպան Աշոտ Հովակիմյանի և Չեռնոգորիայի խորհրդարանի փոխխոսնակ Բրանկա Բոշնյակի մամուլի ասուլիսը, որը լուսաբանվեց բոլոր առաջատար չեռնոգորական լրատվամիջոցների կոմղից:

Բրանկա Բոշնյակը և Աշոտ Հովակիմյանը իրենց ելույթներում նշեցին, որ Չեռնոգորիան և Հայաստանը դեռ խորհրդային տարիներից ունեցել են բարեկամական հարաբերություններ, Երևանը և Պոդգորիցան (նախկինում՝ Տիտոգրադ) քույր քաղաքներ էին, և անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել արդեն իսկ ձևավորված ավանդույթներին և վերակահնգնել այդ գործընկերությունը: Միջխորհրդարանական հարաբերություններին զարկ տալու համար կարևորեցվեցին պաշտոնական փոխայցելությունները, մշակութային միջոցառումների կազմակերպումը: Այդ իմաստով հատկապես շեշտվեց 2022թ. ընթացքում ականավոր չեռնոգորցի քաղաքական գործիչ և բանաստեղծ Պետար Բ Պետրովիչ Նյեգոշի ,,Լեռնային պսակ,, էպիկական պոեմի առաջին հրատարակության 175-ամյակի (տպվեց Վիեննայի Մխիթարյանների տպարանում 1847թ.) հանդիսավոր նշումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: