• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակին ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայաստանին նվիրված երեկույթ

07 սեպտեմբերի, 2021

Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակին ընդառաջ Չեխիայում ՀՀ դեսպանությունը և «Օրեր» համաեվրոպական ամսագիրը, «Սլավոնական միություն» կազմակերպության և Պրահայի քաղաքային գրադարանի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 7-ին անցկացրեցին Հայաստանին նվիրված երեկույթ։ Միջոցառման մեկնարկն ազդարարվեց Հայաստանին, hայկական պատմամշակութային ժառանգությանը և ականավոր հայ անհատականություններին նվիրված շրջիկ ցուցահանդեսների հանդիսավոր բացմամբ, որին հետևեց հայ անվանի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան առաջին և քառօրյա պատերազմներին նվիրված «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի չեխական պրեմիերան՝ ի հիշատակ հայրենի հողի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների։

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, «Օրեր» համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Սլավոնական միության նախագահ Վոյտյեխ Մեռունկան ու միության ծրագրերի ղեկավար Յիրժի Կրալիկը և «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի չեխ համապրոդյուսերներ Մարտին Ռայմանն ու Ստիվ Ռեվերանը։

Դեսպան Ա.Հովակիմյանն իր խոսքում ներկայացրեց միջոցառման խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության անկախության և Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյա հոբելյանների համատեքստում՝ անդրադառնալով նախորդ տարվա փորձություններին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։ Դեսպանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց այս ծանր շրջանում հայ ժողովրդի կողքին կանգնած չեխ բարեկամներին՝ սենատորներին, պատգամավորներին, հասարակական գործիչներին և լրագրողներին։

Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին մի շարք չեխ քաղաքական, հասարակական, ակադեմիական ու մշակութային ոլորտի գործիչներ և լրագրողներ, Չեխիայում հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: