• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը

02 ապրիլի, 2021

Ապրիլի 2-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը։ Զրուցակիցները վերահաստատեցին երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման հրամայականը, քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան այցերի կազմակերպման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով Սերբիայի կառավարության որոշումը Երևանում Սերբիայի դեսպանության բացման կապակցությամբ, հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա ընթացքում հնարավոր կլինի իրականացնել նախարար Սելակովիչի պաշտոնական այցը Հայաստան։ Դեսպանը նաև բարձր գնահատական տվեց համավարակի դեմ պայաքարում Սերբիայի իշխանությունների ջանքերին և շնորհավորեց պատվաստման հարցում գրանցված զգալի ձեռքբերումների համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մանրամասները և հետևանքները, ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Դեսպանը ընդգծեց հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հրամայականը, կոչ արեց դատապարտել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և կեղծման փաստերը:

Սերբիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպանը նաև հանդիպումներ ունեցավ պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի, բազմակողմ դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Ալեքսանդար Տասիչի, քաղաքական տնօրեն Զորան Վույիչի և Ռուսաստանի և Եվրասիայի վարչության տնօրեն Միլան Միլոշևիչի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: