• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատասխանը Չեխիայում Թուրքիայի դեսպանին՝ «Մլադա Ֆրոնտա դնես» օրաթերթ

16 նոյեմբերի, 2020
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատասխանը Չեխիայում Թուրքիայի դեսպանին՝ «Մլադա Ֆրոնտա դնես» օրաթերթ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոդվածի հղում՝ https://www.pressreader.com/article/281762746791681?fbclid=IwAR0YB8lNzbTx0xP4FRcCrSx3ZYtxO67q1Rqyy6UUzkhIXEf3o3OkNWGSZf8

 

Թուրքիան ավարտին կհասցնի՞ Հայոց ցեղասպանությունը

Ես ոչ մի կերպ մտադրություն չունեի միջամտել Պրահայում Թուրքիայի դեսպանի և լրագրող Պավել Կոպեցկիի միջև բանավեճին: Այնուամենայնիվ, քանի որ դեսպան Բաղիշը համարձակվում է իր պատասխանում գնահատանք հնչեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակին և նվազեցել հակամարտության սրման գործում Թուրքիայի դերակատարությունը, ես անմիջականորեն կասեմ, որ Թուրքիայի դեսպանը պարզապես ստում է: Հենց Թուրքիան և նրա նախագահ Էրդողանն են քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերում Արցախի ժողովրդի և պատմական հայրենիքում ազատ ապրելու նրա իրավունքի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիային՝ դիտավորյալ խոչընդոտելով կողմերի միջև երեք անգամ համաձայնեցված հումանիտար հրադադարի հաստատմանը: Հենց Թուրքիան և նրա նախագահ Էրդողանն են մահացու զենք մատակարարում ադրբեջանական բանակին: Հենց Թուրքիան և նրա նախագահ Էրդողանն են հավաքագրում և հակամարտության գոտի տեղափոխում Մերձավոր Արևելքից հազարավոր օտարերկրյա ահաբեկիչ-զինյալներ: Թուրքիան և նրա նախագահ Էրդողանն են, որ ոչ միայն չեն ցանկանում տարածաշրջանում խաղաղության հաստատումը, այլև մտադիր են իրականացնել հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը իր պատմական հայրենիքից մնացած միակ տարածքում, ինչպես դա արեցին իրենց հոգևոր և քաղաքական հայրերը հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում:

Երեսպաշտական է, թե ինչպես է դեսպանը փորձում չեխ ընթերցողին բացատրել, որ Նախագահ Էրդողանը ո՛չ ավտոկրատ է, ո՛չ էլ նոր սուլթան կամ իսլամական արմատական, այլ, ավելի շուտ, պահպանողական դեմոկրատ է, ով նույնիսկ պայքարում է ահաբեկչության դեմ: Ավանդական իսլամը շատ խորը, խաղաղասեր և հարգված կրոն է: Բայց պարոն Էրդողանի պահվածքը խաղաղասեր չէ, այլ հակառակը՝ վերջինս ատելության և արմատական ազգայնականության հրահրիչ է՝ ուղղված հայերի, հույների, կիպրացիների, արաբների, քրդերի, եզդիների, ասորիների և շատ այլոց, հիմնականում՝ եվրոպացիների դեմ, ովքեր կանգնած են նրա էքսպանսիոնիստական քաղաքականության ճանապարհին:

Աշոտ Հովակիմյան, Հայաստանի դեսպան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: