• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը սերբական N1 հեռուստաընկերությանը

02 հոկտեմբերի, 2020
Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը սերբական N1 հեռուստաընկերությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի դեսպան. Հարձակումը՝ Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է

Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն ասում է, որ այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի քաղաքների «ծանր ռմբակոծությունը»՝ գնահատելով, որ սկսվել է մեկ ազգի կործանում: Նա ասում է, որ բախումները՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մի մասն են կազմում: Նա ընդգծում է, որ Հայաստանը կողմ է բանակցային սեղանի շուրջ նստելուն: Պատասխանելով Սերբիայից Հայաստան զենքի արտահանման վերաբերյալ հարցին, դեսպանն ասաց, որ նրանք հրապարակավ չեն խոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին, և տարեվերջին ամեն ինչ կներառվի զեկույցներում:

N1 -Մեծ տերությունների պատմական որոշումները՝ Լեռնային Ղարաբաղը դարձրել են դժվար լուծելի տարածքային վեճերից մեկը, ինչպիսին է նաև Կոսովոն:
Միջազգային-իրավաբանական առումով ադրբեջանական, պատմականորեն և ազգաբնակչությամբ՝ հայկական, Լեռնային Ղարաբաղը, այսինքն ՝ ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը, 25 տարի շարունակ գոյատևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ <<փխրուն>> զինադադարի պայմաններում:
Վեց օր առաջ Հարավային Կովկասում կրկին վերսկսվեց հրաձգություն, շատ լուրջ զենքերից, ներառյալ՝ Սերբիայում արտադրվածները:
Սերբիայում՝ Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով գտնվում է Պրահայում, ասում է.

ԱՀ - Հակամարտությունը սկսել են ադրբեջանցիները, ինչը հենց իրենք են հաստատել: Նրանք իրականացնում են այն, ինչ վաղուց փափագում էին՝ Թուրքիայի օգնությամբ։ Այնպես որ, դա Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագիրն է, - հայտարարում է դեսպանը՝ N1 Studio Live-ին հյուրընկալման ժամանակ:
- Հաղորդումից անմիջականորեն առաջ լուր ստացա՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, և Հադրութ քաղաքի ծանր ռմբակոծության մասին: Խաղաղ բնակչության մեջ մեծ ավերածություններ կան, այնպես որ, սա ազգի ոչնչացման սկիզբ է, - հայտարարել է դեսպանը:
Այն հարցին, թե ո՞րն է այս հակամարտությունում Հայաստանի նպատակը, Հովակիմյանն ասաց, որ դա սեփական հողի վրա ապրելն է, զարգացումը, և հայ բնակչության անվտանգության ապահովումը՝ «իրենց պատկանող տարածքում»: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան այդ տարածքում, այլ ոչ թե՝ ցեղասպանություն լինի:
Նա ասում է, որ Արցախը «Հայաստանի կողմից բռնազավթում չէ» ՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղը հանրապետություն հռչակեց այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը լքեց ԽՍՀՄ-ը:
«Սա ոչ թե հակամարտություն է՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև», - ասաց նա:
«Հայաստանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Դեսպանի խոսքով, երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, «քանի որ կա մեկ միջազգային ձևաչափ, ընդունված միջազգային հանրության կողմից. Դեռևս 2009թ.-ին Աթենքում ԵԱՀԿ նախարարական հանդիպումը հաստատեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն, մարդու իրավունքներ և ազգերի ինքնորոշման իրավունք: Այս հարցը պետք է լուծվի տվյալ շրջանակներում, և ոչ թե վերջնագրեր դնելով․ երկու-երեք կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան ապագայի վերաբերյալ:
Բանակցություններն երբեք չեն դադարեցվել, իսկ 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատվեց, որն այժմ խաթարում է Ադրբեջանը: Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, մենք նույնիսկ հիմա կոչ են անում նստելու բանակցությունների սեղանի շուրջ, սակայն պարոն (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը հրաժարվեց ԵԱՀԿ-ի (ՄԽ համանախագահմերի) մասնակցությունից, - ասում է Հ1-ի հյուրը:
Այդ պատճառով Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիան, պետք է դուրս մղվեն Թուրքիան և ահաբեկիչները Ադրբեջանի տարածքից, ովքեր ցանկանում են պայքարել Լեռնային Ղարաբաղի դեմ, - ասաց նա, ավելացնելով, որ հայերն այժմ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ:
- Մեր հիմնական պահանջն է՝ Թուրքիային զսպելը, որը մտել է որպես հակամարտության կողմ, - ընդգծում է N1-ի հյուրը: Ոչ միայն Հայաստանն ունի ապացույցներ, այլև միջազգային հանրությունը: Այսօր ԵՄ գագաթնաժողովին Թուրքիային կոչ է հղված, և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախապատրաստվում: Այն, որ նրանք այնտեղ են բերել ահաբեկիչներին, ոչ մի գաղտնի տեղեկատվություն չէ՝ բոլոր խոշոր պետություններն ընդունել են դա: Մեկ այլ բան ևս. Թուրքիան ղեկավարում է նաև Ադրբեջանի օդային հարձակումը: Այնտեղ կան թուրքական F-16 ինքնաթիռներ», - ասում է դեսպանը:
- Տեղի են ունենում զանգվածային ռմբակոծություններ: Երեկ Հայաստանի տարածքում հայտնաբերվել է չորս անօդաչու թռչող սարք, իսկ դա արդեն հենց Հայաստանի ներքաշումն է այդ հակամարտության մեջ, - ընդգծում է հաղորդման հյուրը:
- Կարծես թե, հայերի ցեղասպանությունից 100 տարի անց, Թուրքիան ներգրավվում է և ցանկանում լուծել հայ ժողովրդի գոյության հարցը Հարավային Կովկասում` հայ ժողովրդի բնօրրանում, կարծես թե սա է նրանց ծրագիրը: Այն, ինչ նրանք անում են, դրան է տանում:
Մենք կպաշտպանենք մեր երկիրը մինչ այն պահը, երբ ագրեսիան ավարտվի, բայց կրկնում եմ, որ մենք կողմ ենք խաղաղ, փոխզիջումային լուծմանը, որը կհամապատասխանի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդներին,- նշում է դեսպանը:
- Նա գտնում է, որ քարտեզին նայելիս, Հայաստանը «խոչընդոտում է մի թուրքական ծրագրին», և որ ամբողջ իրավիճակին պետք է «խորքային» նայել:

Զենքի և Կոսովոյի վերաբերյալ

N1 - Սերբիայի համար մեծ թեմա է այն, որ այս հակամարտությունում մարդկանց սպանում են՝ մեր երկրում արտադրված զենքով, իսկ 2017 թվականից 19 արտահանման թույլտվություններից 15-ը ձեռք է բերել մեկ մասնավոր ընկերություն:

ԱՀ - Դեսպանն ասում է, որ Հայաստանը չունի որևէ սահմանափակում զենք ներմուծելու համար, որ տարեվերջին զեկույցներ կներկայացվեն, որոնք, ինչպես ինքն է ասում, Հայաստանը պետք է ներկայացնի, համաձայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների:
- Մենք հրապարակավ չենք խոսում մեր ռազմատեխնիկական համագործակցության մասին, - ասաց Հովակիմյանը, հավելելով, որ ամբողջական տեղեկատվություն կտրվի, երբ կգա հաշվետվություններ տալու ժամանակը: Սերբիայի կառավարությունը տեղեկացրեց, թե ինչպես է այդ ամենն եղել, և մենք դրան ավելացնելու որևէ բան այլևս չունենք, - ասաց դեսպանը: Ըստ նրա՝ Հայաստանը զենք է գնում տարբեր երկրներից, և պնդում է, որ Ադրբեջանն էլ ավելին է գնում: Իսկ Հայաստանն այն, ինչ անում է՝ անում է օրինական ճանապարհով,- հավելեց դեսպանը:
Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան Սերբիայի հնարավոր մերձեցմանը Բաքվի հետ և արդյո՞ք դա կազդի Կոսովոյի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման փոփոխության վրա, N1-ի հյուրը պատասխանեց, որ դա Սերբիայի արտաքին քաղաքականության հարց է, որ նա այստեղ ասելիք չունի, սակայն ավելացրեց. «Թող (Սերբիան) նայի, թե ինչ է անում Ադրբեջանը, ահաբեկիչներ ներմուծելով, խաղաղ բնակիչներ սպանելով:
- Սուրբ Սավայից մինչև 20-րդ դար բարեկամական շատ կապեր են եղել սերբերի և հայերի միջև: Հայաստանը չի ճանաչում Կոսովոն, բայց դա դիրքորոշում է առանց շանտաժի, մենք սպասում ենք, որ հարցը քաղաքական լուծում ստանա,- ասում է նա, և ընդգծում, որ այն, ինչ անում է Սերբիան Կոսովոյի հետ, Ադրբեջանը երբեք չի արել Լեռնային Ղարաբաղի հետ»:
Հայաստանը չի ճանաչել Կոսովոն ոչ միայն այդ պատճառով, այլև խորը պատմական հարաբերությունների պատճառով:

N1-ը հարցազրույցի հրավեր է ուղարկել նաև Ադրբեջանի դեսպանություն: Հուսով ենք՝ հնարավորություն կունենանք լսել նաև նրանց տեսակետները: Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի դեսպանը ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: