• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը Tanjug լրատվական գործակալությանը

02 հոկտեմբերի, 2020
Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը Tanjug լրատվական գործակալությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

«Աշխարհը պետք է զսպի Էրդողանին»

Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության ներքո, որում ընդգրկված են Ֆրանսիան, ԱՄՆ և Ռուսաստանը: Այս մասին Tanjug- ին ասել է Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:
Սակայն նա նշում է, որ Հայաստանը պահանջում է այս գործընթացից հետ կանչել Թուրքիային, որն, ինչպես ինքն է ասում, «ոչ միայն սատարում է Ադրբեջանին, այլև լայնորեն ընդգրկվում է ռազմական հակամարտության մեջ»:
Դեսպանի երկրորդ կոչը՝ տարածաշրջանից ահաբեկիչներին ամբողջովին վտարելն է.
«Նրանք կռվում են Ադրբեջանի կողմից, և ամբողջ միջազգային հանրությունը պետք է այդ իրողությունը դատապարտի», - նշեց Հովակիմյանը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ներկայումս Հայաստանը պայքարում է այդ տարածքում միջազգային ահաբեկչության դեմ, պաշտպանելով տարածաշրջանային անվտանգությունը:
Դեսպանը հակամարտությունը որակավորում է որպես Ադրբեջանի «ագրեսիա», և նշում է, որ դա ոչ թե հակամարտություն է՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որում՝ «Հայաստանն, իհարկե, աջակցում է Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներին»:
Ինչպես բացատրում է դեսպանը, սա մեր ազգի գոյության ու գոյատևման հարց է:
«Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան հարյուր տարի անց կրկին ցեղասպանություն իրականացնի հայերի նկատմամբ, և դա ես բացահայտ եմ ասում: Մենք դա թույլ չենք տա: Ես միջազգային հանրությանը կո՛չ եմ անում զսպել Թուրքիային, քանի որ այժմ արդեն պարզ է, որ այն ամենը, ինչ անում է Ադրբեջանը, գտնվում է Թուրքիայի անմիջական հրահանգով, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով», - եզրափակում է Սերբիայում Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպանը Պրահայից:

Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://www.tanjug.rs/full-view.aspx?izb=593931&fbclid=IwAR0fnhx93rfnVR_zbsyWEc-cq6ipK0OLMZ8xr-3_09D0tKjGdXJSgCjh6-s#.X3csKPngCQg.facebook

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: