• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրում

19 հունիսի, 2020

Հունիսի 18-ին և 19-ին «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթներով Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:
Հունիսի 18-ին ուղեբեռի ճանապարհմանը մասնակցեցին Սերբիայի ԱԳ նախարարի օգնականի պաշտոնակատար, Եվրոպայի գլխավոր վարչության պետ, դեսպան Բոյանա Ադամովիչ Դրագովիչը և Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:
Հունիսի 19-ին Սերբիայի նախագահի աշխատակազմի Գլխավոր քարտուղար Նիկոլա Սելակովիչի և ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մասնակցությամբ կայացավ հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռի ճանապարհման հանդիսավոր արարողությունը։ Արկղերից մեկի վրա փակցված է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի գրառումը, որում ասվում է․ «Օգնություն հայ ժողովրդին այս դժվար պահերին` որպես լավ ապագայի գրավական»։
Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրել 10 արհեստական շնչառական սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: