• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Պրահայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

20 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 19-20-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։

Նիստը հայկական կողմից համանախագահել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, չեխական կողմից՝ Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։ Հայկական կողմից պատվիրակության կազմում էին նաև Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ովքեր երկկողմ հանդիպումներ են ունեցել ոլորտային նախարարություններում։

Մանե Ադամյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի աշխատանքները թափանցիկ և մրցակցային գործարար միջավայր ապահովելու, ինչպես նաև ներդրումների խրախուսման և պաշտպանության ուղղություններով, մատնանշել Հայաստանի քաղաքական կյանքում նոր իրողություններով պայմանավորված տնտեսական բարեփոխումները։ Ի պատասխան՝ Վլադիմիր Բարտլը խոստացել է չեխական մասնավոր հատվածին տեղեկացնել Հայաստանի ընձեռած գործարար և ներդրումային հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առևտրատնտեսական կապերի խորացման և դիվերսիֆիկացման նպատակով: Մասնավորապես` քննարկվել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Հայկական կողմն առաջարկել է չեխական ընկերություններին դիտարկել Թալինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում և Մերձավանում արևային կայանների հիմնման բաց մրցույթներին մասնակցությունը: Գյուղատնտեսության բնագավառում առաջարկվել է համագործակցել կաթի վերամշակման և պանրի համատեղ արտադրության ուղղություններով: Քննարկվել է նաև հակակարկտային համակարգերի արտադրության և կիրառման չեխական փորձը:

Նիստի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների ներուժը բարձր տեխնոլոգիաների և ինովացիայի ոլորտներում։ Հաշվի առնելով չեխ գործընկերների հետաքրքրությունը` հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ինֆորմացիա և կոնտակտներ տրամադրել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հնարավոր մասնաճյուղեր Չեխիայում բացելու նպատակով: Համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության և Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարությունների միջև ոլորտային համագործակցության մասին համաձայնագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրի տեքստերը, որոնք կստորագրվեն կողմերի ներքին ընթացակարգերով հաստատվելուց հետո:

Նիստի ընթացքում կողմերը ողջունել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված հաջողությունները և պատրաստակամություն հայտնել խորացնելու հայ-չեխական երկկողմ հարաբերությունները Արևելյան գործընկերության շրջանակներում։

Միջկառավարական նիստին զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել տարբեր ոլորտների հայ և չեխ գործարարների հետ՝ Հայաստանում հնարավոր ներդումների ներգրավման և հայ-չեխական առևտրաարդյունաբերական պալատի հիմնման նպատակով։ Հայկական պատվիարկության անդամները այցելել են աղբի վերամշակման Պրահայի ամենամեծ ԶԵՎՈ Մալեշիցե գործարան` աշխատանքներին տեղում ծանոթանալու համար։ «Տեխնոէքսպորտ» բազմապրոֆիլ ընկերության գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան` մի քանի հնարավոր ներդրումային ծրագրեր տեղում քննարկելու նպատակով:

Հայաստանյան պատվիրակության այցի շրջանակներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում Չեխիայի հայ երիտասարդական միության անդամների հետ։ Հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին մասնակցեցին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: