• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայկական խրոխտ պարը՝ Պրահայի դիվանագիտական տոնավաճառում

25 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 25-ին Պրահայի դիվանագետների կանանց/ամուսինների ընկերակցությունը ,,Հիլթոն,, հյուրանոցի մեծ դահլիճում  կազմակերպել էր ամենամյա Սուրբ Ծննդյան փառատոն/տոնավաճառը, ուր,  առանձին տաղավարով 7-րդ անգամ ներկայացված էր նաև Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Այս տարի տոնավճառի բացումը կատարեց Չեխիայի նորանշանակ արտգործնախարարի կինը՝ տիկին Պետրիչկովան։

Ըստ Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի  հայկական բաժնում ներկայացվել են մեր երկրին նվիրված պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող պաստառներ, հուշանվերներ, հայկական զարդեր, Ամանորի խաղալիքներ, հայկական հրուշակեղեն և պահածոներ, ՙՄառլենկա՚ թխվածքի տեսականի, կոնյակ ու անապակ գինի։

Ուշագրավ էր նաև փառատոնի համերգային մասը, որի ծրագրում բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները հանդես էին գալիս իրենց ազգային երաժշտական համարներով։

Այս տարի հայկական մասնակցությունը միանգամից գրավեց ներկաների ուշադրությունը՝ իր հարուստ մշակութային ծրագրով։

Նախ Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի պարախումբը (ղեկ. Անժելա Մելքոնյան) կատարեց հայկական ՙՔոչարի՚ն՝ միանգամից գրավելով ներկաների համակ ուշադրությունն ու ծափողջյունները, որին հաջորդեց դպրոցի երգչախմբի ելույթը (խմբավար՝ Սոնա Ստեփանյան)։ Փառատոնային բեմից հնչեցին Կոմիտասի ՙՔելե,քելե՚ն  և Արտեմի Այվազյանի  ՙՀեյ ջան Երևան՚ երգերը։

Այնուհետև բեմ մտան Չեխիայի հայ երիտասարդական միության պարախմբի սաները (ղեկավար՝ Ալեքսանդր Սարգսյան)։ Նախ աղջիկները ներկայացրեցին ՙՇորոր՚ պարը, որին հետևեց հայկական խրոխտ ՙՅարխուշտան՚, սրահում գտնվող բոլոր ներկաներին հավաքելով բեմի առաջ։

Ընդամենն այս տարի ստեղծված երիտասարդական պարախումբը ցույց տվեց հիանալի արհեստավարժ կատարում՝ վաստակելով հանդիսատեսի ՙբռավո՚ներն ու ջերմ ծափողջույնները։

Ինչպես ամեն տարի, փառատոն-տոնավաճառի ընթացքում վաճառված ապրանքներից գոյացած գումարը  Պրահայի դիվանագետների կանանց/ամուսինների ընկերակցության հատուկ կոմիտեի ժողովի որոշման կտրվի բարեգործական այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են հաշմանդամ և խնամքի կարիք ունեցող երեխաների հարցերով։

Ավանդույթի համաձայն փառատոնին ներկա էին տարբեր երկրների դեսպաններ, այդ թվում՝  Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Շնորհակալություն Հայաստանի դեսպանությանն ու բոլոր կամավորներին, որ կարողացան արժանի մակարդակով ներկայացնել  մեր մշակույթը։

 ՕՐԵՐ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: