• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Պրահայում կայացավ «Կադանս» համույթի ելույթը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին

25 սեպտեմբերի, 2018

 Սեպտեմբերի 25-ին Պրահայի Սուրբ Շիմոնի և Սուրբ Հուդայի (Սուրբ  Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցում, որն այժմ հանդիսանում է Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի համերգային սրահներից մեկը, տեղի ունեցավ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպած հայաստանյան «Կադանս» համույթի համերգը, որը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:

Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ողջունելով և իր երախտագիտական խոսքը հղելով ներկաներին, նա նախ ընդգծեց Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյա հոբելյանի խորհուրդն ու կարևորությունը հայ ժողովրդի պատմության համար, ինչպես նաև ժամանակակից անկախ Հայաստանի ձևավորման հարցում, այնուհետև հակիրճ ներկայացրեց «Կադանս» համույթը:

Պրահայում տեղի ունեցած համերգի ընթացքում հնչեցին Պիացոլայի, Կոմիտասի, Գալիանոյի, Ռոդրիգեսի, Խաչատուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգին ներկա էին Չեխիայի խորհրդարանի անդամներ, կառավարության և նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, երաժշտական հաստատությունների, նվագախմբերի ղեկավարներ, երաժշտագետներ, աշխարհահռչակ չեխ սաքսաֆոնահար և կոմպոզիտոր Ֆելիքս Սլովաչեկը, հայ ու արգետինական համայնքների ներկայացուցիչներ և Չեխիայում հավատարմագրված բազմաթիվ դիվանագետներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: