• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Ընդունելություն Չեխիայում ՀՀ դեսպանությունում

12 հուլիսի, 2018

Հուլիսի 12-ին Չեխիայում Հայաստանի դեսպանությունն ավանդական ընդունելություն էր կազմակերպել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների համար, որին ներկա էին նաև բարեկամության խմբի նախկին նախագահ Րոբին Բյոհնիշը, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։

Ողջունելով երեկոյի մասնակիցներին՝ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական զարգացումները` հատկապես առանձնացնելով պայքարը կոռուպցիայի դեմ։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ դեսպանը տեղեկացրեց, որ ԵՄ վեց պետությունների խորհրդարաններ արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ վերջերս դրան իր հավանությունը տվեց նաև Եվրախորհրդարանը։ Այս համատեքստում դեսպան Սեյրանյանը չեխ խորհրդարանականներին հորդորեց առաջիկա նիստերից մեկում անդրադառնալ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին։

Բարեկամության խմբի նախկին ղեկավար Րոբին Բյոհնիշը հաջողություն մաղթեց խմբին, իսկ նոր ղեկավար Մարեկ Բենդան, ով նախորդ գումարման Պատգամավորների պալատում բարեկամության խմբի ակտիվ անդամներից էր, վստահություն հայտնեց, որ խումբը կշարունակի  ակտիվորեն աշխատել հայ-չեխական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ։

Ընդունելությանը մասնակցեցին նաև Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը և Չեխիայի «Ապրիլ 24» կոմիտեի մի շարք անդամներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: