• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

«Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում

11 ապրիլի, 2018
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 11-ին Պրահայի հեղինակավոր Յակուբսկա ցուցասրահում տեղի ուենցավ նկարչուհի Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էին Չեխիայի ՀՀ դեսպանությունը և Յակուբսկա ցուցասրահը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, խորհրդարանականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ցուցահանդեսի հեղինակը և Յակուբսկա ցուցասրահի հիմնադիր-տնօրեն, հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն:

Դեսպան Սեյրանյանն իր ելույթում նախ երախտագիտության խոսք հղեց ցուցասրահի տնօրինությանն ու անձնակազմին` հայաստանցի նկարչուհու ցուցահանդեսի համակազմակերպիչը հանդիսանալու համար` գոհունակություն հայտնելով արդեն ավանդույթ դարձած համագործակցության առթիվ:

Արաքսիա Ղազարյանն իր հերթին երախտագիտության խոսք հղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկայացրեց ցուցահանդեսի էությունը, բացատրեց թեմայի ընտրության պատճառը և ներկայացրեց իր ստեղծագործությունները, որոնցում հատուկ տեղ է տրված ժայռապատկերների, հայկական տառերի և խորհրդանիշերի թեմաներին:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական մասի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ցուցասրահի հիմնադիրը` նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն, ում ստեղծագործությունները 2017 թվականին ցուցադրվել էին Երևանում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը:

Տեղեկանք. Արաքսիա Ղազարյանը, ով դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, հայտնի է իր գունեղ ստեղծագործություններով և բազմաշերտ տեխնիկայի օգտագործմամբ: Նկարչուհու գործերը ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, մասնավորապես` Բելգիայում, Իտալիայում, Մոնակոյում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում և Սինգապուրում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: