• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Ղարաբաղյան շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյակին նվիրված ձեռնարկ Պրահայում

03 մարտի, 2018

Մարտի 3-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում Չեխիայի «Ապրիլ 24 կոմիտե»-ն, որի կազմում են Հայաստանի դեսպանությունը և չեխահայ ակտիվը, կազմակերպել էր Ղարաբաղյան շարժմանը և Սումգայիթի ջարդերի 30-ամյակին նվիրված երեկո՝ արցախյան պատերազմի մասնակիցներ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունի և օպերատոր Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ։

Երեկոն բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր խոսքում նշեց. «Այսօր հավաքվել ենք նշելու Արցախի վերածննդի օրը և Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, հարգանքի տուրք մատուցելու 30 տարի առաջ Սումգայիթում, դրանից հետո նաև՝ Բաքվում, Մարաղայում, Գանձակում, Շահումյանում և այլուր ադրբեջանցիների դաժան կոտորածների զոհ դարձած հայերին, հիշելու Արցախյան ազատամարտում կյանքը զոհաբերած զինվորներին և քաղաքացիական ազգաբնակչությանը։ 1988թ.-ի իրադարձությունները մեծ պատմական նշանակություն ունեցան ոչ միայն հայ ժողովրդի պատմության ընթացքի վրա՝ դնելով նաև Հայաստանի անկախության հիմքերը։ Սումգայիթում, Ադրբեջանի այլ վայրերում և Արցախում ադրբեջանցիների կատարած ոճրագործությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, չի կարող լինել այնպիսի պետության մաս, ուր մանկապարտեզներում և դպրոցներում սովորեցնում են, որ աշխարհասփյուռ հայությունն Ադրբեջանի գլխավոր թշնամին է, որի ղեկավարը մեր քաղաքամայր Երևանը և Հայաստանի այլ շրջանները հայտարարում է պատմական ադրբեջանական հողեր, ուր «վերադառնալու ռազմավարություն» է փորձում իրականացնել։ Հայաստանն ու հայ ժողովուրդն արցախյան հարցը միայն խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կողմնակից են»։

Այնուհետև չեխահայ հրապարակախոս Շուշան Ղազարյանը ներկայացրեց լրագրող-օպերատոր, ֆիլմերի սցենարի հեղինակ և ռեժիսոր Սամվել Թադևոսյանին, ով ներկայացրեց իր ֆիլմերի հերոսներից մի քանիսին՝ Աշոտ Ղուլյանին, Դուշման Վարդանին, Հրազդանի Աբոյին, Շուշիի ազատագրման հերոսներին՝ Կոմանդոսի գլխավորությամբ, Մոնթե Մելքոնյանին և Շահեն Մեղրյանին։ Հայտնի ռեժիսոր-օպերատորը կարևորեց, որ «Սփյուռքում էլ վառ են պահում մեր հաղթանակների մասին հիշողությունը, միաժամանակ ընդգծելով, որ սփյուռքահայության նվիրվածության շնորհիվ է նաև, որ հայ ժողովուրդը Արցախում ունեցավ նման հաղթանակներ»։

«Օրեր» ամսագրի “orer.eu” կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանն, իր ակնածանքը հայտնելով ֆիլմերում ներկայացված հերոսներին, միջոցառման բազմաթիվ մասնակիցներին ներկայացրեց Գուսան Հայկազունին, ով այնպիսի հայտնի երգերի հեղինակն է, ինչպիսիք են «Միացեք, հայեր»-ը, «Գետաշեն»-ը։

Սամվել Թադևոսյանի կարճ ֆիլմերն ընդմիջվում էին Գուսան (Գագիկ) Հայկազունի և նրա տիկնոջ՝ երգչուհի Արմինե Խաչատրյանի ոգևորիչ կատարումներով։

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, որին հետևեց Չեխիայի Հայ կանանց միության ջանքերով պատրաստած հյուրասիրությունը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: