• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն Պրահայում

21 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 21-ին Պրահայի «Կայզերշտեյնյան» պալատում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Չեխիայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Չեխիայի խորհրդարանի անդամներ, նահանգապետեր, Չեխիայի հոգևոր առաջնորդ Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի ուղղափառ առաջնորդ արքեպիսկոպոս Միխալը, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Չեխիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, երկրի գործարար աշխարհի, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիսությունը Հայաստանի և Չեխիայի օրհներգերի կատարմամբ բացեց Պրահայի Հայկական շաբաթօրյա դպրոցի մանկական երգչախումբը:

Միջոցառման հյուրերին շնորհավորական ելույթներով դիմեցին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Դյուրը։

Իր խոսքում դեսպան Սեյրանյանն անդրադարձավ Հայաստանի անկախության 26-ամյա ուղու ձեռքբերումներին և հաղթահարած մարտահրավերներին, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու դրա հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Խոսելով հայ-չեխական բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ դեսպան Սեյրանյանը նշեց, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ արձանագրելով, որ 2017թ. առաջին 7 ամիսների ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 54%-ով։ Ելույթի ավարտին դեսպանը նաև արժևորեց Չեխիայի հայ համայնքի, մասնավորապես երիտասարդության դերը որպես երկու ժողովուրդներին կապող կամուրջ։

Փոխնախարար Յակուբ Դյուրը բարձր գնահատեց Հայաստանի հետ Չեխիայի հարաբերությունները՝ նշելով, որ, չնայած անկախ Հայաստանի Հանրապետության երիտասարդ տարիքին, հայ ժողովուրդն ունի դարավոր պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն։ Նա հավելեց, որ Չեխիան պատրաստ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, խորացնելու համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակում՝ մասնավորապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Այդ համատեքստում Յակուբ Դյուրը կարևորեց նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փոխնախարարը նաև հավաստիացրեց, որ Չեխիան պատրաստ է Հայաստանի հետ համագործակցելու էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Ընդունելության պաշտոնական մասը ելույթով եզրափակեց չեխահայ երիտասարդ սոպրանո Վարինե Մկրտչյանը, ով կատարեց Կոմիտասի, Պուչինիի և Դվորժակի ստեղծագործությունները։


Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական հյուրասիրություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: