• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սայաթ Նովային նվիրված գրական-երաժշտական երեկո

05 մայիսի, 2017
Սայաթ Նովային նվիրված գրական-երաժշտական երեկո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 5-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Սայաթ Նովա աշուղ բանաստեղծին նվիրված բացառիկ գրական-երաժշտական երեկո:

Իր ողջույնի խոսքում Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան մասնավորապես նշեց, որ մեծ վարպետ Սայաթ Նովան գեղարվեստական կատարելության հասցրեց աշուղական-ժողովրդական երգարվեստը՝ մեջբերելով մեր մեծերի դիպուկ խոսքերը նրա երգարվեստի և ժառանգության մասին: Նրա ղեկավարությամբ կազմված ծրագիրը մոտ երկու ժամ հիացրեց ներկաներին՝ հրամցնելով ոչ միայն մեծ աշուղի պոեզիան, կյանքն ու գործունեությունը, այլև նրա խաղերի կատարումները, որը փայլուն ներկայացրեց Ֆրանկֆուրտից հատուկ երեկոյի համար Պրահա ժամանած բարիտոն Գուրգեն Բավեյանը: Գուրգեն Բավեյանը Ֆրանկֆուրտի օպերայի և Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչն է, մի շարք մրցույթների դափնեկիր և մրցանակակիր:

Աշուղի կյանքի հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց «Գարուն» ամսագրի լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, նրա մեծ սիրո պատմության գաղտնիքներին ու մեզ հասած տարբեր տեսակետներին անդրադարձավ «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, իսկ Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Ծովինար Բեյբությանը ասմունքեց Սայաթ Նովայի տաղերը:

Բանախոսների ելույթներն ընդմիջվում էին Գուրգեն Բավեյանի սայաթնովայական տաղերի ու կոմիտասյան մշակումների գեղեցիկ կատարումներով՝ դաշնակահարուհի Սոնյա Ստեփանյանի նվագակցությամբ:

Ձեռնարկի ավարտից հետո երկար ժամանակ ներկաները կիսվում էին իրենց տպավորություններով ու վայելում դեսպանության կողմից կազմակերպված հյուրասիրությունը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: