• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Երևանի պետական համալսարանի ռեկտորի այցը Չեխիայի Հանրապետություն: Կարլի համալսարանում վերաբացվեց հայկական գրադարանը

27 ապրիլի, 2017

Ապրիլի 26-27-ին Երևանի պետական համալսարանի և Չեխիայի Հանրապետության Կարլի համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում Կարլի համալսարանի ռեկտոր՝ պրոֆեսոր Տոմաշ Զիմայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով Պրահայում էին գտնվում Երևանի պետական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Արամ Սիմոնյանը և պրոռեկտորի տեղակալ, ԵՊՀ միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը: Հայկական կողմից հանդիպումներին մասնակցեցին նաև ՉՀ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան:

Պրոֆեսոր Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Կարլի համալսարանի ռեկտորի հետ: Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Զիման, նախ, հակիրճ ներկայացրեց իր ղեկավարած համալսարանի պատմությունը, որը հանդիսանում է Եվրոպայում ամենահին և հեղինակավոր համալսարաններից մեկը: Այն հիմնադրվել է 1348թ.-ին, ունի 17 ֆակուլտետ և մի շարք ինստիտուտներ, հետազոտական, մասնագիտական, կրթական կենտրոններ: Համալսարանում սովորում են ավելի քան 53.000 ուսանող, որոնցից 7.000-ն արտերկրներից: Կարլի համալսարանը համագործակցում է և բազմաթիվ ծրագրեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ: Ռեկտոր Զիման չափազանց կարևորեց ԵՊՀ հետ գոյություն ունեցող համագործակցության հուշագիրն, ինչպես նաև Կարլի համալսարանում հայագիտական առարկաների դասավանդումը:

Պրոֆեսորներ Սիմոնյանն ու Մարկարովը իրենց հերթին ներկայացրեցին ԵՊՀ նոր ծրագրերը, ինստիտուտներն ու դպրոցները, կարևորեցին չեխական ԲՈՒՀ-ի հետ համագործակցության հուշագրի առկայությունը և այն կոնկրետ բովանդակությամբ ապահովելու անհրաժեշտությունը: Հայկական կողմն առանձնահատուկ ուշադրության հրավիրեց ԵՊՀ նորաստեղծ դեղագործական ինստիտուտի վրա, որը դարձել է մի յուրօրինակ ինովացիոն կենտրոն ոչ միայն ՀՀ-ում, այլ ողջ տարածաշրջանում: Առաջարկություն արվեց մշակել մի քանի կոնկրետ աշխատանքային ծրագրեր տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով: ՉՀ-ում դեսպան Սեյրանյանն առաջարկեց որպես չեխական համալսարանում գոյություն ունեցող հայագիտական առարկաների դասավանդմանը փոխադարձ քայլ Հայաստանում հիմնվի չեխերենի մասնագետների պատրաստման ծրագիր:

Այնուհետև, ԵՊՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Կարլի համալսարանի Արվեստների ֆակուլտետի արտաքին հարաբերությունների գծով դեկանի տեղակալ Եվա Վոլդրիխովա-Բերանկովայի և արևելաեվրոպական լեզուների ամբիոնի վարիչ դոկտոր Մարեկ Պրիհոդայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսանողների փոխանակման, ամառային դպրոցների, ամբիոնների և ինստիտուտների միջև համագործակցության (մասնավորապես առանձնացվեց հնեաբանության և լեզուների ոլորտում), Կարլի համալսարանում վերաբացված հայագիտական առարկաների դասավանդման, հեռանկարում Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ստեղծման և հետագայում երկու համալսարանների միջև համագործակցության հետ կապված հարցերը:

Այցն ավարտվեց Փիլիսոփայության ֆակուլտետի գրադարանի՝ հայկական բաժնի հանդիսավոր բացման արարողությամբ: Գրադարանի շուրջ երկու հազար՝ Հայաստանին և հայերին վերաբերող, տարբեր լեզուներով հրապարակված գրքեր Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ երեք տարվա ընթացքում համակարգվել են և էլեկտրոնային եղանակով գրանցվել: Հանդիսավոր բացմանը մասնակցեցին նաև Արվեստների ֆակուլտետի դեկան Միրիամ Ֆրիդովան, գրադարանի տնօրենն ու աշխատակիցները, հայագիտական առարկաները դասավանդող դասախոսներն ու ուսանողները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: