• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայաստանի Նախագահը շնորհակալական նամակ է հղել Չեխիայի ղեկավարին

26 ապրիլի, 2017

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանին՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ։ Հայաստանի ղեկավարը մասնավորապես նշել է.

 «Ձերդ Գերազանցություն,

Երախտագիտության մեծ զգացում ապրեցի՝ ստանալով Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունման լուրը։

Այս կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում անձամբ Ձեզ՝ հետևողականորեն հորդորելու համար խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներին դատապարտել մարդկության դեմ իրագործված այս անմարդկային հանցագործությունը։ Այս քայլը Ձեր և բարեկամ չեխ ժողովրդի ընտրյալների անվերապահ հավատարմության վերահաստատումն էր ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարության բարձր արժեքների նկատմամբ։

Շնորհակալ եմ նաև 24-ին չեխահայերին և աշխարհասփյուռ հայությանն ուղղված Ձեր ցավակցական ուղերձի համար։

Մեծարգո պարոն նախագահ, մաղթում եմ Ձեզ և բարեկամ չեխ ժողովրդին երջանկություն և բարօրություն։»

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: